Categories: Հայաստան

Կոտայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված հղի կինը կորցրել է երեխային. վթարի մասնակից վարորդներից մեկը եղել է ոչ սթափ

 

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է՝ հունվարի 2-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Պարզվել է՝ Mitsubishi Pajero-ն վարել է Չարենցավան քաղաքի բնակիչ, 59-ամյա Մհեր Բաղդասարյանը, իսկ Opel-ը վարել է Արզական գյուղի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Գալստյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Մ. Բաղդասարյանը, Գ. Գալստյանը, վերջինիս ուղևոր Երևանի բնակիչներ, 1-ամյա Արեն Նազարյանը, 35-ամյա Թագուհի Թադևոսյանը և ժամեր անց՝ «Չարենցավան» բժշկական կենտրոն է դիմել Opel-ի ուղևոր, 22-ամյա Գոռ Սաքունցը:

Կայքի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Opel-ի վարորդ Գ. Գալստյանը եղել է սթափ, իսկ Մ. Բաղդասարյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mitsubishi-ի վարորդը, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, Opel-ի վարորդի համար ստեղծել վթարային իրավիճակ, այնուհետև բախվել Opel-ին, իսկ հետո հայտնվել դաշտում:

Կայքի տեղեկություններով՝ Mitsubishi-ի խմած վարորդը Չարենցավանի նախկին ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Տոնոյանի կնոջ եղբայրն է:  Վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Թ. Թադևոսյանը, որը հղի էր, կորցրել է իր ապագա աղջիկ երեխային:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան քաղաք տանող հատվածում բախվել էին Opel և Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ 1 տարեկան երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Չարենցավան» բժշկական կենտրոն։

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

11 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

11 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

11 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

12 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

13 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

13 hours ago