

Անկախ երկրների միջև, ինչպիսիք են Իրանն ու Ռուսաստանը, հաջող համագործակցության մոդելը կապացուցի, որ աշխարհում միակողմանիության դարաշրջանն ավարտվել է, և մենք կարող ենք ապահովել մեր երկրների բարգավաճումն ու առաջընթացը՝ առանց միակողմանի տերություններից կախվածության։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանը Ռուսաստանի էներգետիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է IRNA–ն։
Չորեքշաբթի երեկոյան՝ սեպտեմբերի 17-ին, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Պեզեշքիանը գոհունակություն է հայտնել Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության առաջընթացի կապակցությամբ։
Պեզեշքիանն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ է վերաբերվում երկու երկրների միջև համաձայնագրերի իրականացմանը և ստեղծել է համագործակցության համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Ինչպես նշել է Իրանի պետության ղեկավարը, «Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցության և երկկողմ համաձայնագրերի իրականացման համար որևէ խոչընդոտ չկա»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…