

Ֆասթ Բանկը թողարկել է իր թվային քարտը՝ Visa Digital-ը, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել ավելի ապահով և արագ անկանխիկ գործարքներ։
Visa Digital-ը փոխարինում է ֆիզիկական քարտին․ այն հնարավոր է ձեռք բերել ցանկացած պահի աշխարհի ցանկացած կետում։
Ֆասթ Բանկի քարտային տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Անի Արշակյանը նշել է․ «Visa Digital-ը ժամանակից մարդու քարտ է․ ամբողջությամբ թվային է, չի կարող կորել կամ վնասվել, ինչն այն դարձնում է առավել անվտանգ և հարմար տարբերակ բոլոր տեսակի անկանխիկ գործարքների համար։ Քարտը հնարավոր է պատվիրել ցանկացած պահի, աշխարհի ցանկացած կետից՝ ամբողջությամբ անվճար, առանց տարեկան սպասարկման վճարի՝ անկախ նրանից՝ արդեն մեր հաճախորդն եք, թե նոր եք միանում մեզ»։
Թվային քարտը հասանելի է չորս արժույթով՝ դրամ, ԱՄՆ դոլար, ռուբլի և եվրո։ Հաճախորդը կարող է ունենալ յուրաքանչյուր արժույթով մեկ գործող Visa Digital քարտ: Այն հնարավոր է կցել նաև Apple Pay-ին և Google Pay-ին։ Ի դեպ, Visa Digital քարտը, ինչպես Ֆասթ Բանկի բոլոր հաշիվներն ու քարտերը, գործելու է խնայողական եղանակով՝ մինչև 5% տարեկան եկամտաբերությամբ։ Քարտերի սակագների մանրամասները հասանելի են հղմամբ։
Ֆասթ Բանկի ինքնատիպ Ակն դիզայնով թվային քարտը հնարավոր է րոպեների ընթացքում պատվիրել Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով։ Հարկավոր է ընդամենը մուտք գործել հավելված, ընտրել «Հաշիվներ-քարտեր» բաժինը, էջի ներքևի հատվածում սեղմել «Ստեղծել» կոճակը և ընտրել «Նոր Visa Digital քարտի» տարբերակը։ Օգտատիրոջն անհրաժեշտ կլինի նշել արժույթներից որևէ մեկը, ապա լրացնել տվյալները, և քարտը վայրկյանների ընթացքում թվային ձևաչափով կհայտնվի հավելվածի մեջ։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…