Գործընկերային նյութեր
18.09.2025

Ֆասթ Բանկը թողարկել է թվային՝ Visa Digital քարտեր

Ֆասթ Բանկը թողարկել է թվային՝ Visa Digital քարտեր

Ֆասթ Բանկը թողարկել է իր թվային քարտը՝ Visa Digital-ը, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել ավելի ապահով և արագ անկանխիկ գործարքներ։

Visa Digital-ը փոխարինում է ֆիզիկական քարտին․ այն հնարավոր է ձեռք բերել ցանկացած պահի աշխարհի ցանկացած կետում։

Ֆասթ Բանկի քարտային տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Անի Արշակյանը նշել է․ «Visa Digital-ը ժամանակից մարդու քարտ է․ ամբողջությամբ թվային է, չի կարող կորել կամ վնասվել, ինչն այն դարձնում է առավել անվտանգ և հարմար տարբերակ բոլոր տեսակի անկանխիկ գործարքների համար։ Քարտը հնարավոր է պատվիրել ցանկացած պահի, աշխարհի ցանկացած կետից՝  ամբողջությամբ անվճար, առանց տարեկան սպասարկման վճարի՝ անկախ նրանից՝ արդեն մեր հաճախորդն եք, թե նոր եք միանում մեզ»։

Թվային քարտը հասանելի է չորս արժույթով՝ դրամ, ԱՄՆ դոլար, ռուբլի և եվրո։ Հաճախորդը կարող է ունենալ յուրաքանչյուր արժույթով մեկ գործող Visa Digital քարտ: Այն հնարավոր է կցել նաև Apple Pay-ին և Google Pay-ին։ Ի դեպ, Visa Digital քարտը, ինչպես Ֆասթ Բանկի բոլոր հաշիվներն ու քարտերը, գործելու է խնայողական եղանակով՝  մինչև 5% տարեկան եկամտաբերությամբ։ Քարտերի սակագների մանրամասները հասանելի են հղմամբ։

Ֆասթ Բանկի ինքնատիպ Ակն դիզայնով թվային քարտը հնարավոր է րոպեների ընթացքում պատվիրել Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով։ Հարկավոր է ընդամենը մուտք գործել հավելված, ընտրել «Հաշիվներ-քարտեր» բաժինը, էջի ներքևի հատվածում սեղմել «Ստեղծել» կոճակը և ընտրել «Նոր Visa Digital քարտի» տարբերակը։ Օգտատիրոջն անհրաժեշտ կլինի նշել  արժույթներից որևէ մեկը,  ապա լրացնել տվյալները, և քարտը վայրկյանների ընթացքում թվային ձևաչափով կհայտնվի հավելվածի մեջ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է