Գործընկերային նյութեր
24.09.2025

Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել ՀՖՀՀ-ի դիպլոմների հանձնման արարողությունը

Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել ՀՖՀՀ-ի դիպլոմների հանձնման արարողությունը

Ս.թ. սեպտեմբերի 16-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում Ֆասթեքսի աջակցությամբ կրկին տեղի է ունեցել «Կոմիտաս» անունը կրող շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։

Այս տարի դիպլոմներ են հանձնվել մարքեթինգի և կառավարման, ինչպես նաև ԻԿՄ, իրավագիտության և ֆինանսների ֆակուլտետների ուսանողներին։

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին, շնորհավորելով ուսանողներին ու նրանց ծնողներին, նշեց, որ այս տարվա դիպլոմների հանձնման արարողությունը բացառիկ է, քանի որ այս տարի նշում են համալսարանի 25-ամյակը։ Նա իր խոսքում ասել է. «Ֆասթեքսը ՀՖՀՀ-ի ամենակարևոր և երկարաժամկետ գործընկերից է: Բադալյան եղբայրները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մեր համալսարանի նկատմամբ և կատարել են շատ ներդրումներ: Նրանք ամեն տարի մեզ տրամադրում են կրթաթոշակներ: Ֆասթեքսում աշխատում են ՀՖՀՀ-ի շատ շրջանավարտներ, ովքեր զբաղեցնում են նախագծերի ղեկավարների պաշտոններ և Ֆասթեքսի համար հանդիսանում են շատ կարևոր աշխատակիցներ։ Ես ամենայն անկեղծությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆասթեքսին համատեղ աշխատանքի և Հայաստանին ու հայ երիտասարդությանն իրենց նվիրման համար։

Առջևում սպասվում են ավելի հետաքրքիր համագործակցություններ։ Մեծ հույս ունեմ ապագայում ավելի ամրապնդել մեր գործակցությունը՝ շատ կարևոր թեմաների շրջանակում, ինչպիսին են արհեստական բանականությունը, բլոքչեյնը։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ ձեր նվիրվածության և վստահության համար»:

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի խորհդի անդամ Վախթանգ Աբրահամյանը հանդես է եկել ելույթով․ «Մեզ համար կրթությունը ոչ միայն արժեք է, այլև ներդրում ապագայում։ Վստահ ենք, որ գիտելիքը մեր ժամանակների ամենահզոր արժույթն է։ Հենց կրթությունն է, որը թույլ է տալիս արարել, ստեղծել և այսօրվա  մարտահրավերները վերափոխել  վաղվա հնարավորությունների», – իր խոսքում նշել է նա։

Հիշեցնենք, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2021 թ-ից սկսած աջակցում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման միջոցառմանը: Ֆասթեքսի հիմնադիր Վիգեն Բադալյանը հանդիսանում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Ընկերությունների խումբն ամեն տարի կրթաթոշակներ է հատկացնում ինչպես համալսարանի ուսանողներին, այնպես էլ ասպիրանտներին։ 2020 թ-ին ընկերությունների խումբը ճանաչվել է երկրորդ գործատուն` համալսարանի շրջանավարտների ներգրավվածության ցուցանիշով: Ընկերությունը հանդիսանում է համալսարանի թոփ գործատուներից և այս պահին Ֆասթեքսում աշխատում է ՀՖՀՀ-ի ավելի քան երեսուն շրջանավարտ։ Բացի այդ, Ֆասթեքսը մշտապես մասնակցություն է ունենում ՀՖՖ-ի աշխատանքի տոնավաճառներին։  Համալսարանի ուսանողները պարբերաբար հանդիպումներ են ունենում Ֆասթեքսի թիմերի հետ։ Արդեն կայացել է երկու հանդիպում Ֆասթեքսի իրավաբանկան բաժնի հետ։ Մասնագետները անդրադարձել են աշխատանքին վերաբերող մանրամասներին, կիսվել իրենց փորձով։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է