Categories: Հայաստան

Եռակողմ փոխըմբռնման հուշագրով՝ նվազեցվել են սրտի ստենտավորման գները

 

Առողջապահության նախարարությունը հերթական հաղորդագրությամբ անդրադարձել է «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հունվարի 7-ի «Առողջապահական համակարգում անառողջ մթնոլորտ է. ուր են ուղղվում պետբյուջեի գումարները» վերտառությամբ տեսանյութին: Թիվ1-ը ներկայացնում է նախարարության հաղորդագրությունը:

«Կրկին անդրադառնաք «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հունվարի 7-ի «Առողջապահական համակարգում անառողջ մթնոլորտ է. ուր են ուղղվում պետբյուջեի գումարները» վերտառությամբ տեսանյութին: Այո, առողջապահության նախարարությունը վճռական  է տրամադրված բարեփոխումներ կատարելու ուղղությամբ: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոփոխումներ` ուղղված ոլորտի զարգացմանն ու բնակչության առողջության պահպանմանը: Անշուշտ, այս ամենն իրագործելու համար անհրաժեշտ են գաղափարներ և ծրագրեր, մասնագիտական ներուժ և ֆինանսական միջոցներ:

Իսկ հիմա խոսենք փաստերով`

Ապատեղեկատվություն 2. Սրտի ստենտավորման արժեքը պետության հետ կապ չունի, քանզի ստենտներ ներկրողներն ու ծառայություններ մատուցողները եկել էին տրեստային համաձայնության, իսկ ծավալներն աճել էին առողջապահական բյուջեի մեծացման հաշվին:

Պատասխան. Սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելումը և բուժումը՝ այդ թվում սրտի ստենտավորման ծառայությունների պետական պատվերի շրջանակներում ներդրումը և զարգացումը պետական քաղաքականություն է և միտված է առողջապահական ցուցանիշների բարելավմանը:

Այն պնդմանը, թե «ստենտավորման արժեքը պետության հետ կապ չունի, քանզի ստենտներ ներկրողներն ու ծառայություններ մատուցողները եկել էին տրեստային համաձայնության», հարկ է նշել, որ բանակցությունները տարվել են առողջապահության նախարարության կողմից: Արդյունքում` 2018թ. հունիսի 28-ին եռակողմ փոխըմբռնման հուշագիր է  կնքվել առողջապահության նախարարության, ստենտավորման պարագաների 10 մատակարարի և պետական պատվերի շրջանակներում ստենտավորման ծառայություններ մատուցող 11 բժշկական հաստատության միջև: Հուշագրով նպատակ է դրվել ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով մատուցվող ստենտավորման ծառայությունների առավել մատչելի գներով և առավել որակյալ ապրանքներով մատուցումը: Հղումը`moh.am:

2018 թվականի հուլիսից «սրտի անհետաձգելի վիրահատություններ (ստենտի տեղադրումով)» ծրագրում ներառվել է նաև դեղապատ ստենտի տեղադրումը և վերանայվել է գնային քաղաքականությունը, արդյունքում՝  կորոնար անոթների ստենտավորում մեկ դեղապատ ստենտով ծառայության արժեքը նվազել է 30,55%-ով: Գնային քաղաքականությունը մշակվել է ծառայությունների գնագոյացման հաշվարկների հիման վրա: Ստենտավորման ծառայությունների ծավալների աճը պայմանավորված է գնային քաղաքականությամբ, ֆինանսավորման ծավալների ավելացմամբ, իրազեկման աշխատանքների ակտիվացմամբ, ախտորոշման-ճշտման գործիքակազմի հագեցվածության ավելացմամբ:

Արդյունքում` շուրջ 6000 մարդու կատարվել է սրտի վիրահատություն` պետական պատվերով»:

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

14 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

15 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

15 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

15 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

16 hours ago