Լրահոս 24/7

Մհեր Գրիգորյանը հեռակապով կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ նիստին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հեռակապով կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, իսկ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փոխվարչապետի մամուլի ծառայությունը։

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին»,-պարզաբանել է մամուլի ծառայությունը։

Հայ պաշտոնյաներն արդեն մեկուկես տարի է ինչ անձամբ չեն մասնակցել Բելառուսում անցկացվող միջոցառումներին Փաշինյանի և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև լարված հարաբերությունների պատճառով։ Լարվածությունը սկսվել է Լուկաշենկոյի 2024 թվականի մայիսին Ղարաբաղ այցելելուց հետո։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Մինսկն ու Բաքուն «ունեն ընդհանուր պատկերացում աշխարհի և դրա գնալու ուղղության մասին», առաջարկելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին օգնություն Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնման գործում։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարել է, որ հայ պաշտոնյաները չեն այցելի Բելառուս, «քանի դեռ նախագահ Լուկաշենկոն այնտեղ է»։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

10 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 hours ago