Uncategorized @hy

Դադարեցրեք միֆերի վրա հիմնված կեղծ թեզեր կառուցել և թուրքական սահմանը «սրբի դուռ» ներկայացնել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

«ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անդրադարձել է հայ–թուրքական սահմանի բացման տնտեսական հետևանքներին և հայտարարել․

«Իրենք իրենց խնդիրները լուծել են։ Եթե ուզում ենք շարունակել նույն ձևով և վերջնականապես կործանել մեր պետությունը, ես դա թույլ չեմ տա։ Իմ բոլոր գործիքակազմերով կհասնեմ նրան, որ հայ–թուրքական սահմանը բացվի, և այս պետությունը զարգանա, որովհետև այն, ինչ արվել է այդ քաղաքականությամբ, բերել է այս վիճակին»:

Հայ–թուրքական սահմանի փակ լինելու պատճառով մենք չենք կործանվել։ Հակառակը՝ մեր պետությունը դինամիկ զարգացել է և շարունակում է զարգանալ․ այսօր Հայաստանը ըստ ԱՄՀ-ի եվրոպական տարածքում ամենաարագ աճող տնտեսությունների շարքում է։

Ի՞նչ նկատի ունի Պապոյանը, երբ ասում է «այս վիճակը»։ Գուցե՞ խոսքն իրականում իրենց իրականացրած սխալ քաղաքական որոշումների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին է։

Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ում վերջին տարիների տրանսֆորմացիայի արդյունքում Հայաստանը դարձավ նկատելի տնտեսական աճ ունեցող պետություններից մեկը՝ աչքի ընկնելով իր տնտեսական դինամիկայով։

Բնականաբար այս հաջողությունները հաճախ հանրայնորեն չեն բարձրաձայնվում իշխանությունների կողմից, որովհետև այդպես դժվար կլինի մարդկանց համոզել, որ առանց Թուրքիայի սահմանի բացման մենք կործանվում ենք։ Այսպիսով՝ առաջ են բերում մի սցենար, ըստ որի մեր պետությունը, մեր տնտեսությունը արդեն 35 տարի բլոկադայի մեջ իբրև «կործանվում է» — և որպես միակ լուծում առաջարկում են գնալ ամենապիղծ զիջուններին, որ Թուրքիայի հետ սահմանը բացվի։ Եթե հանրությունն արձանագրի, որ մեր տնտեսությունն իրականում լավ վիճակում է, ապա «սահմանը բացել՝ չկործանվելու համար» սցենարը դառնում է կատարյալ միֆ և կեղծ օրակարգ։

Դադարեցրեք միֆերի վրա հիմնված կեղծ թեզեր կառուցել և թուրքական սահմանը «սրբի դուռ» ներկայացնել մեր ժողովրդին»։

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

10 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

10 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

16 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

16 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

17 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

17 hours ago