Լրահոս 24/7

Դուք հանրության առողջությունը ենթարկում եք ռիսկի՝ պոպուլիստական նպատակով. Մինասյան

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Զեկուցողն է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։

ԱԺ «Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս ոլորտը ներկայումս էլ գտնվում է բավականին անկառավարելի վիճակում։

«Դուք հանրության առողջությունը ենթարկում եք ռիսկի, չեմ վարանում ասել՝ պոպուլիստական նպատակով։ Տնտեսվարող սուբյեկտների անունն ենք շահարկում։ Ավելի լավ է օգնեք տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի իրենց մոտ անվտանգության համակարգերը ստեղծեն, ոչ թե հայտարարեք՝ որ չտուգանենք, հանում ենք այդ պահանջը։ Այդպես ցանակացած բան կարող եք ասել։ Ի վերջո խոսքը վտանգավոր թափոնների մասին է»,- ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ եթե մեկ տարվա ընթացքում են ընդունվելու նոր ակտեր, նշանակում է սրա բացասական հետևանքները կրելու են քաղաքացիները։

«Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է ամրագրել, հստակեցնել Կառավարության, շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունների որոշ իրավասությունները, մասնավորապես՝ օրենքով սահմանել թափոնների կառավարման ոլորտը կանոնակարգող որոշ նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար իրավական հիմքը:

Նախատեսվում է Օրենքով ամրագրել վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորմանը վերաբերող կարգավորումները:

Նախատեսվում է Օրենքում որոշ լրացումների կատարմամբ հստակեցնել թափոնների հաշվառման, վտանգավոր թափոնների անձնագրավորման, վիճակագրական հաշվետվությունների ներկայացման, ինչպես նաեւ թափոնների հեռացման վայրերում մոնիթորինգի եւ ուսումնասիրությունների իրականացման գործընթացները:

Թիվ 1

Recent Posts

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…

5 minutes ago

ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը

Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…

10 minutes ago

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…

17 minutes ago

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

12 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

12 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

18 hours ago