Լրահոս 24/7

Ալեն Սիմոնյանը դեմ է, որ զեկույցը ներկայացվի բաց ձեւաչափով

Եթե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցն Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգ չի մտնում՝ նշանակում է զեկույցը գոյություն չունի։ Այս մասին հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։

Սիմոնյանն այսօր Ազատությանն ասել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը կքննարկվի ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում։

Նախօրեին ԱԺ նախագահը նաև հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ ներառելու իրավական հիմք չկա։

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար Ալեն Սիմոնյանը նշել էր, որ հարցի վերաբերյալ ստացել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի և իրավաբանական վարչության եզրակացությունները։

Քոչարյանը վստահեցրել է, որ իր և Սիմոնյանի միջև այս հակասությունը քաղաքական հիմք չունի, խնդիրն իրավական է։ Նա նաև կասկածի տակ է դրել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից տրված ենթադրյալ բացասական եզրակացության գոյությունը՝ պահանջելով տեսնել համապատասխան որոշումը։

«Եթե խոսք է գնում, որ պետաիրավական հանձնաժողովի եզրակացություն կա, ես կուզեի տեսնել։ Վլադիմիր Վարդանյանը Հայաստանում չէ, երբ գա, կտեսնենք, թե պետաիրավական հանձնաժողովը ի՞նչն է ուսումնասիրել, որ Ազգային ժողովի նախագահին ասել է՝ խնդիր կա»,-ասել է Քոչարյանը։

Քոչարյանը ընդգծել է, որ նման բարդության զեկույցի համար գործող ժամկետներն անբավարար են եղել և պետք էր օրենսդրորեն վերանայել հանձնաժողովների աշխատանքային կարգավորումները։

«Դուք չգիտեի՞ք, որ այսպիսի բարդ, ծավալուն աշխատանք առաջին անգամ է արվում։ Եթե այդ ժամկետով եք անում, դուք որակյալ զեկույց չեք ունենա։ Գուցե պետաիրավական հանձնաժողովը հենց սկզբից մտածեր այդ ժամկետներն ընդհանրապես հանելու մասին նմանատիպ հանձնաժողովների համար», – ասել է նա։

Քոչարյանը հղում է արել Կանոնակարգ օրենքի հոդվածներին՝ պնդելով, որ դրանց մեկնաբանության հարցում օրենսդիրն արդեն նախկինում ստեղծել է նախադեպ, մասնավորապես՝ քառօրյա պատերազմի զեկույցի ժամանակ։

«Եթե ժամկետների խախտման խնդիր կա, չէ՞ որ քառօրյայի ժամանակ էլ էին խախտված, բայց օրենսդիրը մեկնաբանությունը տվել է։ Դա խախտել չի կարելի։ Ցանկացած իրավաբանի հարցնեք, կասի՝ նախադեպ կա», – նշել է Քոչարյանը։

Ըստ Քոչարյանի՝ 215 էջանոց զեկույցը, որը հիմնված է տասնյակ հազարավոր փաստաթղթերի, տեսաձայնային նյութերի վրա, պարունակում է տեղեկություններ «դավաճանների, մեղավորների» մասին, և դրա քննարկումը պետք է լինի փակ՝ Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգում շահարկումներից խուսափելու նպատակով, սակայն պարտադիր կերպով՝ լիագումար նիստի շրջանակում։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

16 minutes ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago