Լրահոս 24/7

Որոշ հանքավայրեր 15–20 տարի հետո կարող են չլինել, նոր որոնումներ պետք է իրականացնել․ նախարար

Որոշ հանքավայրեր, օրինակ, 15–20 տարի հետո կարող են չլինել, հետևաբար նոր որոնումներ պետք է իրականացնել, քանի որ եթե սա մեզ համար առաջնային ոլորտ է, այստեղ շարունակենք ներդրումները և այն մնա տնտեսության կարևոր ճյուղերից մեկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա նաև կարևորեց ժամանակակից պայմաններին համապատասխան բնապահպանական ստանդարտներ ունենալը․ «Շատ կարևոր է, որ հանքարդյունաբերությունը միայն տնեսական օգուտներ բերի։ Իսկ եթե բնապահպանական խնդիրներ պետք է առաջացնի, ապա դրանք հանրության համար մաքսիմալ նվազագույն լինեն»,– նշեց նա։

Նախարարն ընդգծեց՝ արտադրական շղթաները պետք է երկարացնել․ «Մենք ի վերջո անցնելու ենք ավելի բարդ, ավելի երկար արտադրական շղթաների, տնտեսապես ավելի բարդ արտադրանքներ ենք թողարկելու, որովհետև էկոնոմիկայի նախարարության խնդիրներից մեկը մեր տնտեսության բարդության աստիճանը մեծացնելն է»,– ասաց Պապոյանը։

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

6 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

9 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

10 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

10 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

10 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

10 hours ago