Լրահոս 24/7

Մի թողեք մեր հայրենակիցներին բռնապետի հետ մեն մենակ. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ լիագումար նիստին ելույթ է ունեցել Ադրբեջանում պահվող հայ գերիների ու նրանց այցելելու անհրաժեշտության մասին։

«Այսօր այս նստաշրջանի վերջին օրն է, և մենք բոլորս անհամբեր սպասում ենք տուն վերադարձին ու այն պահին, երբ կրկին կհանդիպենք մեր հարազատներին։ Վստահ եմ, որ շատ անգամներ հաղորդագրությունների և զանգերի միջոցով այս օրերին տեղեկացել եք իրենց որպիսության մասին։ Որովհետև մենք սիրում ենք նրանց և անհանգստանում ենք նրանց համար։

Պատկերացրեք, որ չկարողանայիք դա անել։ Անհավատալի է, չէ՞։ Բայց Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները զրկված են այդ հնարավորությունից։ Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո պատանդների հարազատները և մենք չունենք որևէ տեղեկություն մեր հայրենակիցների որպիսության մասին։

Դուք կարող եք ասել, թե բա մեծ քաղաքականություն է, հակամարտություն, միջազգային պայմանագրեր և այլն, և այլն, բայց դա այդպես չէ․ սա մարդկանց կյանքեր են, մարդկային ողբերգություններ։ Առկա են տեղեկություններ պատանդների ինքնասպանության փորձերի և հացադուլների մասին։ Դա մեծագույն ամոթ է, բայց մենք նույնիսկ չգիտենք անգամ Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր եղբայրների ճշգրիտ թիվը։ Հնարավոր է, որ նրանցից ոմանք այլևս ողջ չեն։

Ուստի ես դիմում եմ ԵԽԽՎ Նախագահին, ԵԽ Գլխավոր քարտուղարին և անդամ երկրների ներկայացուցիչներին. խնդրում եմ հանձնարարեք Բաքվում Ձեր դեսպաններին այցելել ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին։ Խնդրում եմ, արեք դա անհապաղ՝ ապացուցելու, որ Եվրոպայում դեռ հավատում են մարդասիրությանը։

Մի թողեք մեր հայրենակիցներին բռնապետի հետ մեն մենակ։ Շնորհակալություն»։

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

7 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

11 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

11 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

11 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

12 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

12 hours ago