Լրահոս 24/7

Երջանկությամբ եմ արձանագրում, որ առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում. նախարար

«Այսօր երջանկությամբ եմ արձանագրում, որ մենք առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում»,- Ազգային ժողողովում ներկայացնելով 2026 թվականի բյուջեի նախագիծը՝ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ իրենց որոշումների առանցքում Հայաստանն է, այստեղ ապրող մարդը։

«Այսուհետ մեր ապագան կախված է միայն մեզնից, մեր ստեղծարարությունից, արտադրողականւթյունից, որոշում կայացնելու կարողությունից, փոխվելու արագությունից։ Հետևաբար, ապագան արդեն այսօր է, հենց այսօրվա ցանած սերմերն են ապահովելու վաղվա պտուղները, այսօրվա կայացրած որոշումներն են ձևավորելու մեր ապագա պետությունն ու հասարակությունը։

Մեր երեխաների ապագան որևէ կերպ նման չի լինելու մեր և մեր ծնողների անցյալին, ոչ միայն այն պատճառով, որ աշխարհն է փոխվել, այլ որովհետև այսօրվա մեր կայացրած որոշումների տրամաբանությունը տրամագծորեն տարբեր է նախկին որշումների տրամաբանությունից։

Այսօր մեր կառուցած դղյակներն ու պալատները դպրոցներն ու մանկապարտեզներն են, և լավ աշխատանքի իրական արդյունքը ոչ թե մեր ընտանիքի բարեկեցության, այլ բյուջեի եկամուտների ավելացումն է»,- ասաց Վ.Հովհաննիսյանը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

8 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

8 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

8 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

8 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

9 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

9 hours ago