Լրահոս 24/7

ՌԴ-ն հայելային պատասխան կտա, եթե որևէ երկիր միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի. Լավրով

Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե որևէ միջուկային տերություն ատոմային զենքի փորձարկում անցկացնի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական լրատվամիջոցների, այդ թվում՝ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում։

«Մեր դիրքորոշումը [Ռուսաստանի նախագահ] Վլադիմիր Պուտինը ուրվագծել է երկու տարի առաջ՝ 2023 թվականին, երբ իր ելույթներից մեկում պատասխանելով համապատասխան հարցին՝ նա ասել է, որ եթե միջուկային տերություններից որևէ մեկը միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի՝ ոչ թե կրիչների, ոչ թե ենթակրիտիկական փորձարկումների, այլ միջուկային զենքի փորձարկումների, Ռուսաստանը նույնը կանի», – հիշեցրել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Պենտագոնին հանձնարարել է անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները՝ հղում անելով այն փաստին, որ որոշ այլ երկրներ արդեն դա անում են։ Թրամփը չի մանրամասնել, թե ինչ փորձարկումների մասին է խոսքը, կամ արդյոք դա ներառում է միջուկային մարտագլխիկների պայթեցում։

Թիվ 1

Recent Posts

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

2 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

21 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

41 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

16 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

18 hours ago