Լրահոս 24/7

Բոլոր խոշորացված համայնքներում կկառուցվեն առնվազն 25 մետրանոց լողավազաններ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլին, որին մասնակցել է 128 դպրոցական:

Մրցաշարն անցկացվել է 2 տարիքային խմբում՝ 3-6-րդ դասարաններ՝ 2014-2017 թվականներին ծնված աշակերտներ (8-12 տարեկան) և 7-12-րդ դասարաններ՝ 2008-2013 թվականներին ծնված աշակերտներ (13-17 տարեկան): Եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հավաքական թիմերը. յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի կազմը՝ 4 տղա և 4 աղջիկ: Այս փուլում առաջին և երկրորդ տարիքային խմբերի մասնակիցները մրցել են համապատասխանաբար 8×50 մետր և 8×100 մետր փոխանցումալող և ազատ ոճ մրցաձևերում՝ խառը կազմով (4 աղջիկ և 4 տղա):

Եզրափակիչ փուլից հետո, տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 3-6-րդ դասարանների մրցաշարում լավագույն եռյակում իրենց տեղերը հաջորդաբար զբաղեցրել են` Երևանի, Շիրակի ու Կոտայքի թիմերը: Իսկ 7-12-րդ դասարաների մրցաշարում լավագույն եռյակում իրենց տեղերը հաջորդաբար զբաղեցրել են՝ Երևանի, Շիրակի և Լոռիի թիմերը:

Մրցաշարի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, հուշանվերներով մեդալներով և դրամական պարգևներով: Թիմերի դրամական պարգևների գումարը համամասնությամբ բաժանվել է

հավաքական թիմի անդամների դպրոցների միջև՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույքի ձեռքբերման նպատակով: 1-ին տեղ գրաված թիմը պարգևատրվել է 4 մլն դրամով, 2-րդ տեղը՝ 2,5 մլն դրամով, իսկ 3-րդ տեղը՝ 1,5 մլն դրամով: Մրցաշարի մրցանակային տեղեր գրաված աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ (8 մասնակից) 150,000-ական դրամ, 2-րդ տեղ՝ (8 մասնակից) 100,000-ական դրամ և 3-րդ տեղ՝ (8 մասնակից) 75,000-ական դրամ: Պարգևատրվել են նաև հավաքական թիմերի պատասխանատուները՝ մարզիչները, ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ համապատասխանաբար 1-ին տեղ՝ 150,000 դրամով, 2-րդ տեղ՝ 100,000 դրամով և 3-րդ տեղ՝ 75,000 դրամով:

Մրցաշարը կազմակերպել և անցկացրել է ԿԳՄՍՆ կողմից ստեղծված հանձնաժողովը՝ համագործակցելով «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության հետ:

Պարգևատրման արարողությունից հետո, վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել հաղթողներին և հաջողություն մաղթել: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բոլոր մարզերում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման կարևորության մասին և ընդգծել, որ արդեն կա քաղաքական որոշում, որ բոլոր խոշորացված համայնքներում առնվազն 25 մետրանոց լողավազան պետք է լինի:

Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ «Վարչապետի գավաթը» նոր խթան կլինի այն մրցանակակիրների և աշակերտների համար, ովքեր զբաղվում են լողով, ավելի մեծ ջանքեր ներդնել և Հայաստանի Հանրապետությունում պարգևատրման հարթակները լրացնել միջազգային մրցաշարերում պարգևատրման հարթակներով:

Խոսելով Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ռազմավարությամբ խնդիր է դրված մինչև 2050 թվականն ունենալ 25 օլիմպիական ոսկի մեդալ։ «Ես հույս ունեմ, որ այդ ոսկի մեդալներից առնվազն մեկը կլինի լողից, և մենք պետք է բոլորս ձգտենք այդ նպատակին»,-հավելել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև շրջայց է կատարել Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիրի տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքներին և ապագա ծրագրերին:

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

10 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

10 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

16 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

16 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

17 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

17 hours ago