Լրահոս 24/7

Ռուսաստանը կորցրել է տիեզերք անձնակազմով թռիչքներ իրականացնելու ունակությունը

2025 թ. նոյեմբերի 27-ին Բայկոնուր միջազգային տիեզերական կայանի 31-րդ հարթակից հաջողությամբ արձակվել է «Սոյուզ ՄՍ-28» տիեզերանավը։ Անձնակազմւոմ եղել են տիեզերագնացներ Սերգեյ Կուդ-Սվերչկովը, Սերգեյ Միկաևը և NASA-ի տիեզերագնաց Քրիստոֆեր Ուիլյամսը։ Տիեզերանավը նորմալ կերպով հասել և խարսխվել է Միջազգային տիեզերակայանին, էկիպաժի անդամների հետ ամեն ինչ կարգին է եղել։

Ռոսկոսմոսը հայտնել է «մեկնարկային հարթակի մի շարք բաղադրիչների» վնասման մասին, մինչդեռ ոլորտի փորձագետները հայտնել են հարթակի ընդհանրապես խափանման մասին։ Պետական ​​կորպորացիան խոստացել է շուտով վերականգնել վնասը, մինչդեռ շատ մասնագետներ կարծիք են հայտնել, որ Ռուսաստանը կորցրել է տիեզերք անձնակազմով թռիչքներ իրականացնելու ունակությունը՝ 1961 թվականից ի վեր առաջին անգամ։

Հաղորդվում է, որ ռակետի շարժիչի գազային հոսքը վնասել է արձակման սեղանը։ «Ռոսկոսմոս»-ը հայտնել է, որ վնասվել են սեղանի որոշ տարրեր և խոստացել է շուտափույթ վերականգնում՝ օգտագործելով պահեստային մասեր։

Տիեզերագիտության մասնագետները, վերլուծելով արձակման տեսագրությունը, պնդել են, որ վնասվել է սպասարկման խցիկը։

Մեկնարկային հարթակը այժմ անհրաժեշտ կլինի անհապաղ վերանորոգել, կամ մյուսը՝ Գագարինի մեկնարկային հարթակը (հարթակ թիվ 1-ը), որն արդեն փոխանցվել է Ղազախստանին՝ որպես Ազգային տիեզերագնացության թանգարան օգտագործելու համար, անհրաժեշտ կլինի արդիականացնել։

Թիվ 1

Recent Posts

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

4 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

23 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

43 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

16 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

18 hours ago