Գործընկերային նյութեր
04.12.2025

Ֆասթ Բանկի հովանավորությամբ 16 հազար 667 ծառ է տնկվելու

Ֆասթ Բանկի հովանավորությամբ 16 հազար 667 ծառ է տնկվելու

Ֆասթ Բանկը ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության միջև ստորագրված եռակողմ հուշագրի շրջանակներում 12 մլն 250 հազար ՀՀ դրամ գումար է տրամադրել Լոռու մարզում նոր անտառի հիմնման նախագծին։ Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ 5,55 հա տարածքում 16 հազար 667 ծառ է տնկվելու։ 

Ֆասթ Բանկում սոցիալական, կրթական և մշակութային բազմաթիվ ծրագրերին զուգահեռ առաջնահերթություն են տալիս նաև Հայաստանի բնապահպանական խնդիրների հաղթահարմանը, քանի որ բնության պահպանությունը, անապատացումն  ու օդի աղտոտվածությունը լրջագույն հիմնախնդիրներ են, որոնք այսօր հրատապ լուծումներ են պահանջում։ Բանկը քանիցս տարբեր նախաձեռնություններով արդեն իսկ աջակցել է բնապահպանական ծրագրերի և այս ներդրումով ևս նպաստ կբերի կանաչապատ տարածքների ավելացմանը։

Անտառհիմնումն իրականացնելու է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն։ Նախատեսված է առաջիկա 3 տարում 100 հա նոր անտառ հիմնել Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի հողերում։ Ընդհանուր թվով տնկվելու է 300 հազար տեղական անտառային տեսակի ծառ: Նախագծի ավարտին համայնքային հողերը և դրանց վրա ձևավորված անտառային էկոհամակարգը վերադարձվելու են համայնքին, և անտառը դառնալու է համայնքի սեփականությունը: Անտառհիմնումն իրականացնելու համար համատեղ ծախսվելու է 250 մլն դրամ։

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճեանն ընդգծել է, որ նոր անտառների հիմնումը երկարաժամկետ ներդրում է, որը կարևոր է մեր երկրի կայուն տնտեսական զարգացման համար։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ նշել է․ «Համոզված եմ՝ այս աշխատանքը շարունակական է լինելու, և մեր համատեղ ջանքերը կերտելու են այն Հայաստանը, որը պարտավոր ենք թողնել հետագա սերունդներին»։

Նախագծի իրականացումը կնպաստի օդի աղտոտվածության նվազեցմանը, ջրային պաշարների պահպանմանը, հողի էրոզիայի և անապատացման դեմ պայքարին և համայնքներում կայուն, կանաչ զարգացման հնարավորություններ ստեղծելուն։ 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը մշտապես աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ամենատարբեր հիմնախնդիրների լուծմանը, ներդրումներ է կատարում կրթությանսպորտի , մշակույթի և այլ ոլորտներում։ 

Ֆասթ Բանկը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Լրահոս
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
18:20
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
17:56
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
16:53
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
16:00
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
14:35
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
13:41
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
13:09
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
12:02
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
18:52
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան
16:58
Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին
16:08
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին
Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph
14:21
Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph
Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին
14:13
Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին
Անցկացվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
13:31
Անցկացվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Մեծ պատիվ է դառնալ RAF-ի առաջին ոչ ամերիկացի չեմպիոնը․ Արսեն Հարությունյան
12:05
Մեծ պատիվ է դառնալ RAF-ի առաջին ոչ ամերիկացի չեմպիոնը․ Արսեն Հարությունյան