Լրահոս 24/7

Այս ակցիան ամոթի նշան է ուղղված ԵՄ-ին. Ռուբեն Մելիքյան

«Այս ակցիան, որը Եվրամիության դիմաց է անցկացվում, ամոթի նշան է ԵՄ-ին, որովհետև այն արժեքները, որոնք նրանք տասնամյակներ շարունակ քարոզում էին, ի վերջո հանգեց նրան, որ Հայաստանում մենք ունենք «Հետույք» բառն արտասանելու համար խուլիգանության հանցակազմով բանտում գտնվող մարդիկ»,- ԵՄ-ի հայաստանյան ներկայացուցչության դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա ասաց, որ ԵՄ-ի 30 տարվա օգնությունը բերել, հանգեցրել է այս հանգրվանին։

Նշելով, որ Հայաստանում կատարվողի, նաև Արշակ Սրբազանին կալանքի տանելու դատական նիստի մասին ԵՄ ներկայացուցչության դիմաց բարձրաձանելու տեղ է, Ռուբեն Մելիքյանն ասաց. «Ես գալիս եմ «Մասյացիոտնի»՝ Առաջին ատյանի քրեական դատարանի Ավանի նստավայրից, որտեղ արդեն «Արքի դատավոր»(որովհետև արդեն 3 արքեպիսկոպոս է կալանավորել) Մասիս Մելքոնյանն իր հերթական որոշումը կայացրեց՝ շատ սպասելի և մենք տեսնում ենք, որ Հայաստանում այդ թափանիվն անընդհատ առաջ է գնում և գործող իշխանությունները մեծ հաշվով շատ քիչ բաներ ունեն սահմանափակվելու»։

Փաստաբանը հիշեցրեց, որ ԵՄ-ն էր, որ ամեն առիթով պարբերաբար հայտարարություն էր անում ժողովրդավարության արժեքների պաշտպանության համար։

Մելիքյանը նշեց, որ եկել են ԵՄ ներկայացուցչության դիմաց և հույս ունեն, որ իրենց կհրավիրեն ներս և ցուցարարները փաստերով կբացատրեն, թե ինչ է տեղի ունեցել, որ «Հետույք» բառի համար մարդ կա կալանավայրում հայտնվի։

«Այս իշխանությունները բոլոր կարմիր գծերը հատելով ներկայում ստեղծել են բռնապետություն, որտեղ հանգիստ կարող են սրբազանի, յուրաքանչյուր փոդքասթի վարողի ձերբակալել»,-հայտարարեց բողոքի ակցիայի մասնակից Վահե Մովսիսյանը՝ հավելելով, որ այսօր ով քննադատում է իշխանությանը, կարող է հայտնվել բանտում։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ, ով դեմ է Փաշինյանի հայացքներին, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին, կարող է զրկվել ազատությունից, քանի որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հենց ինքն է իշխանությունը։

«Այստեղ ուղիղ բռնապետության մասին է խոսքը, եթե դու դեմ ես Նիկոլ Փաշինյանին, պետք է դատվես, անկախ նրանից, թե դու ընտրված համայնքապետ ես, Սրբազան ես, որը ծառայում է Սուրբ Առաքելական եկեղեցուն, թե սովորական քաղաքացի ես»,-ասաց Մովսիսյանը։

Թիվ 1

Recent Posts

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

9 minutes ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

14 minutes ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

19 minutes ago

Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…

31 minutes ago

Աննա Հակոբյանը անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի ընտանիքին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների առաջին…

1 hour ago

Հակոբ Մովսեսն ասել է՝ «ՀՅԴ գաղափարախոսությունը վտանգավոր է», ինչը կուսակցությունը վարկաբեկելու փորձ է. Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցությունը պահանջում է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսն լիազորությունները։…

1 hour ago