Լրահոս 24/7

Երբ թիվը դառնում է շոու, իսկ վիճակագրությունը՝ մանիպուլացիա

2025 թվականի ընթացքում Հայաստանը, ըստ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի հրապարակային հայտարարությունների, ընդունել է շուրջ 2.2 միլիոն զբոսաշրջիկ։ Թիվը հնչում է հաղթական, բայց իրականության հետ առնչությունը սկսում է կասկած հարուցել հենց այն պահին, երբ փորձում ենք պարզել՝ ինչ է իրականում հաշվարկվել այդ թվի տակ։

Քանի որ եթե հաշվարկի հիմքում չկա տարրական մասնագիտական տարանջատում, ապա այդ թիվը վիճակագրություն չէ։ Դա հայտարարություն է։ Իսկ երբ հայտարարությունը փոխարինում է տվյալին, պետությունը սկսում է ապրել պատրանքներով։

Ովքե՞ր են հաշվվել որպես զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կոմիտեն մինչ օրս չի ցուցաբերել կարողություն կամ կամք հստակորեն տարանջատելու՝
ֆուռի վարորդին զբոսաշրջիկից,
տրանզիտով ՀՀ անցնողին՝ Հայաստան այցելողից,
սեզոնային վերադարձող հայրենակցին՝ զբոսաշրջային այց կատարողից։

Այս տարրական տարբերակումը միջազգային պրակտիկայում պարտադիր է։ Հայաստանում այն անտեսվում է՝ հանուն մեկ ընդհանուր, հարմարավետ թվի, որը կարելի է շրջանառել եթերներում և զեկույցներում։

Թվերի մերկ տրամաբանությունը

ՀՀ սահմանային անցակետերի մուտքային հոսքերի և ՊԵԿ տվյալների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ տարեկան Հայաստան է մուտք գործում մոտավորապես 700–900 հազար օտարերկրյա պետհամարանիշներով տրանսպորտային միջոց։

Դրանց զգալի մասը կազմում են միջազգային բեռնափոխադրումների վարորդներ, լոգիստիկ շղթաների մասնակիցներ և մաքուր տրանզիտ իրականացնող անձինք։ Նույնիսկ առավել մեղմ հաշվարկով այս հոսքի առնվազն կեսը որևէ առնչություն չունի զբոսաշրջության հետ։

Այդուհանդերձ, այդ մարդիկ ներառվում են նույն վիճակագրության մեջ, որով հաշվետվություն է տրվում երկրի ղեկավարությանը։

Երբ կեսը իրական չէ

Սա նշանակում է մեկ բան։
Ներկայացված «զբոսաշրջիկների» վիճակագրության առնվազն 50 %-ը փաստացի սխալ է։

Ֆուռի վարորդին զբոսաշրջիկ անվանելը ոչ թե մեթոդաբանական վրիպում է, այլ ոլորտային ընկալման բացակայության ցուցիչ։ Տրանզիտ անցնող մարդուն զբոսաշրջիկ դարձնելը ոչ թե անզգուշություն է, այլ թվերի գիտակցված լղոզում։

Պարոն վարչապետ

Ձեզ ներկայացված 2.2 միլիոնի ցուցանիշը իրականում չի արտացոլում զբոսաշրջության վիճակը։ Այն արտացոլում է սահմանահատումների հանրագումարը՝ առանց բովանդակային վերլուծության։

Իրատեսական հաշվարկով Հայաստանը 2025 թվականին ունեցել է առավելագույնը 1–1.5 միլիոն իրական զբոսաշրջիկ։ Սա նորմալ թիվ է։ Բայց այն չի համապատասխանում ներկայացվող հաղթական նարատիվին։

Հետևաբար խնդիրը ոչ թե թվի մեծությունն է, այլ դրա ազնվությունը։

Ռուսաստանի գործոնը և վիճակագրական կեղծ շերտը

Պաշտոնական տվյալներով զբոսաշրջիկների 37%-ը գալիս է Ռուսաստանից։ Սակայն այդ խմբի զգալի մասը Հայաստանի քաղաքացիներ կամ հայկական ծագում ունեցող անձինք են, որոնք այցելում են հայրենիք տարիներ շարունակ՝ անկախ իշխանությունից, ծրագրերից կամ կոմիտեներից։

Նրանց հաշվառել որպես զբոսաշրջային քաղաքականության արդյունք նշանակում է վերագրել պետական հաջողություն այն գործընթացին, որը գոյություն ունի ինքնուրույն։

Սա ոչ թե սխալ հաշվարկ է, այլ թվի յուրացում։

Թվերով խաղալը չի զարգացնում ոլորտը։ Այն ընդամենը հետաձգում է իրական խնդիրների բացահայտումը։

Երբ Զբոսաշրջության կոմիտեն, որը ոլորտում վաղուց հայտնի է իր չկայացած մրցույթներով և ինստիտուցիոնալ անկազմակերպությամբ, այսօր արդեն խճճվում է նույնիսկ զբոսաշրջիկ հասկացության սահմանման մեջ, խնդիրը դառնում է համակարգային։

Պետությանը պետք են ճշգրիտ տվյալներ, ոչ թե գովազդային ցուցանիշներ։
Վարչապետին պետք է ներկայացնել իրական պատկերը, ոչ թե հարմարեցված թվեր։

Իսկ հասարակությունը իրավունք ունի իմանալ՝
որտե՞ղ է ավարտվում վիճակագրությունը և սկսվում ինքնախաբեությունը։

Հայաստանի Հոթելյերների Եւ Ռեստորատորների Ասոցիացիա -ի հիմնադիր
Էդգար Բաբայան

Թիվ 1

Recent Posts

Սա է իրականությունը, որտեղ պաշտոնյան ստանում է թոշակառուի 20 տարվա թոշակը և դա համարում է բնական

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Ինչու է Նիկոլի ռեժիմը…

5 minutes ago

Մենք կարող ենք Իրանի հետ խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով. Ուիթքոֆֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը հայտարարել է, որ Թրամփի անմիջական…

35 minutes ago

Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումը․ նա կտեղափոխվի ԱԱԾ…

55 minutes ago

ՔՊ վարչությունը չի ցանկանում, որպեսզի ես լինեմ նախընտրական ցուցակում. Հայկ Սարգսյան

Առաջիկայում չեմ կարող իրացնել իմ իրավունքը՝ որպես կուսակցական և լինել նախընտրական ցուցակում: Այս մասին լրագրողների…

1 hour ago

Բոլորը պետք է վերադառնան․ ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է գերիների վերադարձին՝ նշելով, որ գործընթացը տեսանելի չէ, սակայն այն…

2 hours ago

Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ է ձերբակալվել

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված…

2 hours ago