Լրահոս 24/7

Վերջին 20 տարում ավելի քան 4.3 մլրդ դոլարի թուրքական ապրանք է ներմուծվել Հայաստան. Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ուրեմն, Ադրբեջանից ընդամենը 1.5 մլն դոլարի բենզին է ներկրվել Հայաստան, ոմանք մի վայնասուն են դրել, թե բա՝ էս ի՜նչ եք անում, թշնամի երկրի բյուջեն եք լցնում, թշնամու բանակն եք ուժեղացնում և այլն:

Հետաքրքիր է՝ էս մարդիկ լուսնի՞ց են իջել ու չգիտե՞ն, որ, իրենց բնորոշմամբ, ոչ պակաս թշնամի երկրից՝ Թուրքիայից, շուրջ 30 տարի ներմուծումներ ենք ունեցել՝ հարյուրապատիկ ավելի մեծ ծավալներով:

Վերջին 20 տարում՝ 2006թ.-ից մինչև ս․թ․ հոկտեմբեր, ընդհանուր առմամբ, ավելի քան 4.3 մլրդ դոլարի թուրքական ապրանք է ներմուծվել Հայաստան. հագուստ, հագուստի պարագաներ, սարքավորումներ, պահեստամասեր, շինանյութ…

Ու շատ հետաքրքիր է՝ թուրքի դրոշ վառող դաշնակցականները, որ կառավարության մաս էին, «վոյին» նախագահը, ռազմահայրենասեր թուրքատյաց նախկին ու նախկինի նախկին պաշտոնյաներն ու գործիչները, նրանց մերձավոր շրջապատը չէ՞ին իմանում սրա մասին, թե՞ Թուրքիան բարեկամ երկիր էին համարում:

Թե բա՝ ադրբեջանական բենզինը չենք գնելու, մինչև էդ էլ՝ Ադրբեջանի տարածքով եկած ցորենից պատրաստված հացը չենք ուտելու… Լավ եք անելու, ձեր իրավունքն է՝ ինչ գնել, ինչ չգնել: Բայց սրտաճմլիկ ելույթներ ունենալուց առաջ ճիշտ կլինի ձեր ու ձեր հարազատների հագուստը փորձաքննության տաք. մարդ եք, պարզվի՝ թուրքական է կամ թուրքական կտորից կարված, հանկարծ «կարճ միացում» չտա ձեր թեզերի հետ:

Իսկ Հայաստանը շարունակելու է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ զարգացնելով տնտեսական կապերը»:

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

1 hour ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

1 hour ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

2 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

3 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago