Լրահոս 24/7

Կուսակցությունը պետք է ունենա անձ կամ մարմին, որը կզբաղվի բարեվարքության կանոններով. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հրավիրյալ մասնակիցներ:

Օրակարգային հարցերի շրջանակում Արդարադատության նախարար, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախընտրական քարոզչության սահմանափակումների ուղեցույցը: Անդրադառնալով ուղեցույցի կառուցվածքին՝ մանրամասներ են ներկայացվել պաշտոնյաների և թեկնածուների նախընտրական քարոզչության մասնակցության կանոնների, իրավական պատասխանատվության միջոցների և այլ գործառույթների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել կուսակցությունների ֆինանսավորման համակարգին, կուսակցությունների հաշվետվողականության, թափանցիկության ապահովմանը, իրավական պատասխանատվության միջոցներին, կուսակցություններում բարեվարքության մեխանիզմներին և այլ հարցերի։

Քննարկվել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերն և դրանցով առաջարկվող փոփոխությունները:

Խորհրդի նիստի մասնակիցները հանդես են եկել իրենց դիտարկումներով և առաջարկություններով։

Վարչապետ Փաշինյանը նշել է՝ խնդիրը պետք է լինի հետևյալը, որ ոչ թե կանոններ սահմանվեն որպես թակարդներ, այլ կանոններ, որոնք կօգնեն կուսակցություններին գործել օրինական դաշտում։ «Կարծում եմ, որ այժմ ինչ քննարկում ենք, վերաբերում է կուսակցությունների բարեվարքության շրջանակին և դաշտին, և հետագայում «Կուսակցությունների մասին օրենքում» պետք է փոփոխություններ կատարվեն, օրենքով և կանոնադրություններով պետք է սահմանվի, որ կուսակցություններում լինեն մարմիններ կամ պաշտոնյաններ, որոնց վրա պատասխանատվություն դրվի դրանով զբաղվելու»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։ Երկրի ղեկավարը հավելել է՝ հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակման ճանապարհին եկել են այն եզրակացության, որ պետական կառավարման մարմիններում պետք է լինեն պաշտոնյաներ, ովքեր էթիկայի, բարեվարքության պատասխանատուներ կլինեն։ «Ինչի՞ համար դա արեցինք, որովհետև, այնուամենայնիվ, պետական կառավարման մարմիններում բոլորն իրենց գործերով զբաղված են, իսկ բարեվարքության կանոնի մասին հիշում ենք այն ժամանակ, երբ խախտում է արձանագրվում։ Նույն բանը տեղի է ունենում նաև կուսակցություններում։ Իմ առաջարկն այն է՝ մտածենք, օրենքում այնպիսի փոփոխություններ անենք, որ կուսակցության կանոնադրությամբ սահմանվի, որ կուսակցությունը պետք է ունենա անձ կամ մարմին, որը կզբաղվի կուսակցության բարեվարքության կանոններով, և այդ առումով գործընկեր էլ լինի Արդարադատության նախարարությունը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»,– ընդգծել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց խնդիրն այն չէ, որ կուսակցություններն անընդհատ խախտումներ անեն, իսկ մարմինները տուգանեն, գործեր հարուցեն։ «Մեր խնդիրն է՝ նպաստել, որպեսզի կուսակցությունները ծավալեն հնարավորինս քաղաքակիրթ գործունեություն, ինչը միշտ չէ, որ ստացվում է, և ես հավաստիացնում եմ, որ միշտ չէ, որ չարամտությունից է, որ կուսակցություններն ուզում են խախտումներ անել»,– նշել է երկրի ղեկավարը՝ կարևորելով նաև վերոնշյալ ուղղություններով համապատասխան իրազեկում կազմակերպելը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

5 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

5 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

5 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

6 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

6 hours ago