Լրահոս 24/7

Մերսեդես S600 կառուցելու համար պետք է Զապորոժեցի փորձ ունեցած լինենք. վարչապետ

2026թ. հունվարի 1-ից առաջին փուլով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում կընդգրկվի 1 մլն 600 հազար մարդ։ Անդրադառնալով ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգով նախանշված ժամկետները խախտելուն և ուշ ներդնելուն, վարչապետը նշել է. «Մեր իրականության մեջ այդպիսի բան կա՝ ուզում ենք իդեալական պատրաստ լինել, ենթադրենք՝ ունենանք Մերսեդես S600 պես մի բան։ Բայց մենք մի բան հաշվի չենք առնում՝ Մերսեդես S600 պես մի բան կառուցելու համար պետք է գոնե Զապարոժեց կառուցելու փորձ ունեցած լինենք։ Այդպես չի լինում, որ միանգամից էդ կետից սկսենք»,- ասել է նա։

Նրա խոսքով, իդեալականի ձգտումը երբեմն բերում է անգործության. «Իդեալի մղումից պետք է հրաժարվենք, քանի որ դրա մղումը տանում է փակուղիներ կամ գցում միֆերի մեջ»։

Նա նաև կոչ է արել հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Նա նշել է, որ տեխնիկան այնքան է զարգացել, որ ցանկացած քաղաքացու եթե խորը ստուգման ենթարկեն, ապա կգտնվի բուժման ենթակա բան. «Պետք չի հունվարի 1-ից գրոհ ձեռնարկել առողջապահական համակարգի վրա։ Ոչ բժշկական կենտրոններն են փախչելու, ոչ կառավարությունն է փախչելու, ոչ պոլիկլինիկաներն են փախչելու։ Պետք է կառավարել»։

Վարչապետը կարևորել է նաև համակարգի ադապտացումը. «Կառավարությունը, առողջապահության նախարարությունը ամեն դեպքում կաշխատի արտակարգ ռեժիմով. և կառավարության, և նախարարության մակարդակով օպերատիվ խմբեր են ձևավորվել, և հունվարի 5-ին առողջապահության նախարարությունում կհանդիպենք՝ ամփոփելու 2025թ. առաջնահերթությունների կատարումը և տեսնել՝ աշխատանքային առաջին օրով ոնց է աշխատում համակարգը»։ Ըստ Փաշինյանի՝ չպետք է թողնել դանակը ոսկորին հասնի, բայց և դանակը 1 կմ հեռավորության վրա դեռ պետք չէ դիմել բժշկի. «Պետք է հանդարտ պայմաններում թողնել, որ համակարգը ծնվի, սկսի փխրուն քայլերով գնալ առաջ ու կայանալ»։

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

30 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

1 hour ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

21 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago