Categories: Facebook

«Ալիսա՛, արթնացի՛ր». Ալեն Սիմոնյանը՝ Միքայել Մինասյանին

 

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Միքայել Մինասյանի լուսանկարը՝ ենթադրաբար պատասխանելով վերջինիս ֆեյսբուքյան գրառմանը: Սիմոնյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

Ալիսան ծուռ հայելիների աշխարհում:
Ինչո՞ւ Ալիսան` պարզապես պատմվածքն է շատ նման: Մեր հերոսը նույնպես ապրում է ծուռ հայելիների թագավորությունում: Այնտեղ ինքը` մեկ հոգով ղառի, իսկ կեցվածքով` խաչի վալետ է, ով սիգար ծխելով` որոշում է կտրել գլուխը ուսից, թե ուսերից:
Մեկ մեծ մեցենատ է, մեկ` վտարանդի կոմս Մոնթե Կրիստո, հաճախ նաև` տանջամահ արված սուրբ:
Այստեղ, ինչպես այդ նույն վեպում, կան պատերի վրա նստած իմաստուն դեմքով հիմար ձվիկներ, որոնք երբեմն ուղարկում են ամբողջ արքայական այրուձին մեկ այս կողմ, մեկ այն կողմ, և մեր Ալիսայից փող «կթում»:
Խոսելու ընթացքում այստեղ մեր հերոսը մեկ համտեսում է ճշմարտության սունկի մի կողմից և իրեն մեծ զգում, մեկ մյուս կողմից և դառնում փոքրիկ, վախկոտ մարդուկ:
Բայց փողն ու վեցնոցնների կալոդը դեռ կա, կարող ենք խաղալ:
Իսկ երբ շատ տխուր է լինում, կարելի է զանգել լկտի, թլիկ և դատարկախոս ժամագործ նապաստակին և միասին հանգիստ, ինքնավստահ հիմարություններ խոսել:
Ու թվում է, թե հեքիաթ է, և այն շարունակվում է յուրովի, բայց այս ամենի մեջտեղում տխուր ու դժբախտ մի մարդուկ է,
Ալիսա՛, արթնացի՛ր !

editors

Recent Posts

Վերջին 20 տարում ավելի քան 4.3 մլրդ դոլարի թուրքական ապրանք է ներմուծվել Հայաստան. Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Ուրեմն,…

4 hours ago

«Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով․ Ադրբեջանի վարչապետ

Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի…

5 hours ago

Աղքատությունը չի կարողացել նվազեցնել նույնիսկ 2.4%-ով. պետական պարտքը կրկնապատկվել է. Կարապետյան

Վրաստանում աղքատությունը մեկ տարում նվազել է 2.4%-ով։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Մեր ձևով» շարժման…

5 hours ago

Իրանը մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ Եվրոպայի խնդրանքով․ Բաղայի

Իրանը չի խզի բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ եվրոպական երկրների խնդրանքով, որոնց վարքագիծը ակնհայտորեն կործանարար է…

6 hours ago

Հատուկ սարքավորումներով մեքենաները կշրջեն Երևանում՝ արձանագրելու ասֆալտի վիճակը, կուտակվող աղբն ու ապօրինի գովազդները

Երևանի քաղաքապետարանը քաղաքի կառավարման գործում ներդնում է արհեստական բանականության գործիքներ, հաջորդ տարի արդեն ձեռք կբերեն…

6 hours ago

Հայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքները

Թուրքական մամուլը հայտնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են…

7 hours ago