Լրահոս 24/7

Իլոն Մասկն աջակցում է Վենեսուելայի ժողովրդին ու նրան ապահովում անվճար ինտերտնետով

Starlink ընկերությունը հայտարարել է, որ Վենեսուելայի ժողովրդին կապահովի անվճար արբանյակային ինտերտնետով մինչև փետրվարի 3-ը։ Հայտարարությունն ընկերությունը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում։ 

Այս հայտարարությունը հետևել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա հարձակմանն ու այդ երկրի նախագահի և առաջին տիկնոջ գերեվարմանը։

Միջազգային ԶԼՄ-ները սա ներկայացրել են, որպես Թրամփի արդեն նախկին աջակից, միլիարդատեր Իլոն Մասկի կողմից Վենեսուելային հայտնած աջակցություն, քանի որ  ընկերությունը պատկանում է SpaceX-ին։ Ի վերջո, Մասկը կիսել է ընկերության հայտարարությունն ու ավելացրել. «Ի աջակցություն Վենեսուելայի ժողովրդի»։

Հիշեցնենք՝ հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները լայնածավալ հարված են հասցրել Վենեսուելային, և որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, գերի են վերցվել և դուրս են բերվել երկրից։ Լրատվամիջոցները հաղորդել են Կարակասում տեղի ունեցած պայթյունների մասին և պնդել, որ գործողությունն իրականացրել են «Դելտա Ֆորս» էլիտար ստորաբաժանման անդամները։ Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ չգիտեն Մադուրոյի գտնվելու վայրը, և պահանջել էին հաստատում, որ նա ողջ է։ Դրանից հետո Թրամփը հրապարակել էր լուսանկար և պնդել, որ Մադուրոն գտնվում է ամերիկյան նավում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ուղղաթիռով տեղափոխվել է Նյու Յորք։

«Նյու Յորք Թայմս» պարբերականն այսօր հայտնել է, որ ԱՄՆ հարձակման հետևանքով Վենեսուելայում զոհվել է 40 մարդ։

Հարավամերիկյան երկրի հրամանատարությունն անցել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի ձեռքը։ Վենեսուելայի սահմանադրության համաձայն, անկախ այն բանից, թե նախագահի բացակայության ընթացքում փոխնախագահը ստանձնում է նախագահի Պարտականությունները։ Դելսի Ռոդրիգեսը վայելում է Մադուրոյի վստահությունը։

Թիվ 1

Recent Posts

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…

6 minutes ago

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…

11 minutes ago

ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը

Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…

17 minutes ago

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…

23 minutes ago

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

12 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

12 hours ago