

Երևանի քաղաքապետարանը ներկայումս կենտրոնացած է օդի որակի խնդրի վերլուծական տվյալների հավաքագրման և այդ տվյալների հիման վրա գործողությունների կարգաբերման վրա։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի նիստի ընթացքում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մենք օդում, ինչ-որ մակարդակում, ինչ-որ բարձրության վրա ունենք օդի վատ ցուցանիշ, երբ այդ բարձրությունից ինվերսիոն շերտով այն իջնում է քաղաքի վրա, և ոչ միայն քաղաքի, ունենում ենք նմանատիպ խնդիր»,– նշել է նա։
Ավինյանը հավելել է, որ կանխատեսումների հիման վրա ունեն գործողություններ իրականացնելու հնարավորություն։
«Այս իրազեկվածությունն ինչո՞վ է կարևոր. ես մարդկանց հետ խոսակցությունում հասկանում եմ, որ կան ինտուիտիվ բաներ, որ մեզ իրապես թվում է, որ, օրինակ, եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի, այս խնդիրը կվերանա։ Դա իրականությանը չի համապատասխանում»,– ասել է Երևանի քաղաքապետը։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…