Լրահոս 24/7

Ով կհամարվի անհետ կորած Հայաստանում․ Գալյան

Հայաստանում անհետ կորած անձ կհամարվի զինծառայողը կամ զինծառայության մեջ չգտնվող անձը, այդ թվում` կամավորական անձը, որն անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում կամ զինադադարի, կամ ռազմական գործողություններին հաջորդող խաղաղ պայմաններում։

Այդ մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` ներկայացնելով «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը։

Նա նշեց, որ մինչ այս պահը անհետ կորած անձանց իրավահարաբերությունները համապարփակ կարգավորված չեն եղել, անձանց շրջանակի վերաբերյալ առանցքային հարցերն առհասարակ բաց են մնացել։

Այդ իսկ պատճառով ՀՀ արդարադատության նախարարությունը որոշել է մշակել առանձին շրջանակային օրենք, որով կկարգավորվեն բոլոր այս հարցերը, առաջնահերթ` ով է համարվում անհետ կորած անձ։

Նախարարը ներկայացրեց նաև նախագծով սահմանված մի շարք կարևոր դրույթներ։ Օրինակ` անհետ կորած անձի հետախուզումը դադարեցվում է, երբ նրա գտնվելու կամ հուղարկավորության վայրը, կամ նրա մարմնի մասունքների գտնվելու վայրը պարզելուց հետո 3 օրվա ընթացքում այդ մասին անհապաղ նշվում է համապատասխան նորաստեղծ ռեեստրում։

«Անհետ կորած անձի` դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու, սակայն նրա մարմինը չհայտնաբերված լինելու դեպքում հետախուզումը չի դադարեցվում։ Անհետ կորած անձանց հարցերով լիազոր մարմին է սահմանվում ԱԱԾ–ն։ Ծառայությունը կիրականացնի անհետ կորած անձանց հետ կապած աշխատանքների համակարգում, տեղեկատվության ստացում, հավաքագրում, հետախուզում, ընտանիքի անդամների հետ հաղորդակցություն»,– ընդգծեց Գալյանը։

Նա նշեց նաև այն աջակցությունը, որը կստանան անհետ կորածների ընտանիքի անդամները։ Այսպիսով` ընտանիքի անդամներից մեկի երկարատև հիվանդության կամ մահվան դեպքում տարին մեկ անգամ պետությունը նրանց կարող է վճարել միանվագ դրամական օգնություն։ Եթե անհետ կորածի ընտանիքը չունի բնակարան կամ ապրում է 4–րդ կարգի վթարային շենքում, ապա պետությունը կարող է նրանց սեփականության իրավունքով հատկացնել բնակարան կամ ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ։

Բացի այս ամենից, անհետ կորածի ընտանիքի անդամները հարկային, կրթական մի շարք այլ արտոնություններից կարող կօգտվեն, կստանան նաև հավելյալ ֆինանսական այլ աջակցություն։

«Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստի ժամանակ միաձայն քվեարկությամբ դրական եզրակացություն ստացավ և ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։

Հիշեցնենքպաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած է համարվում 22 մարդ։

Թիվ 1

Recent Posts

Բոլորը պետք է վերադառնան․ ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է գերիների վերադարձին՝ նշելով, որ գործընթացը տեսանելի չէ, սակայն այն…

10 minutes ago

Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ է ձերբակալվել

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված…

31 minutes ago

Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներին, որ աջակցում են խաղաղությանը. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններին։ «Շնորհակալություն եմ…

47 minutes ago

Չինաստանը դադարեցրել է էլեկտրաէներգիա գնել Ռուսաստանից

Չինաստանը հունվարի 1-ին ամբողջությամբ դադարեցրել է Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը՝ հրաժարվելով գնել նույնիսկ նվազագույն պայմանագրային ծավալները…

60 minutes ago

87 հոգի վճարել է 15 մլն դրամ և ազատվել է ծառայությունից. Հայկ Սարգսյան

87 հոգի օգտվել է 17 մլն դրամ վճարելու կետից, ազատվել է ծառայությունից և չի ծառայել:…

2 hours ago

Իհարկե կարելի է թալանել երկիրը և ստանալ 1 դրամ աշխատավարձ. Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է. «Իհարկե կարելի է…

2 hours ago