

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը գրում է.
««Հրապարակ» օրաթերթում այսօր միանգամից իրականությանը չհամապատասխանող 3 նյութ է զետեղվել:
1-ին կեղծիքն այն է, թե իբր «ընտրություններին ընդառաջ, ներքին հրահանգ է իջեցվել բանակի ատեստացիայի հանձնաժողովներին, որպեսզի հնարավորինս բարձր գնահատեն զինծառայողների քննությունները, և հնարավորինս մեծ թվով զինվորականների աշխատավարձեր բարձրանան»:
Հայտնում ենք, որ լրատվամիջոցի տեղեկությունն իրականության հետ որևէ աղերս չունի, ատեստավորման գործընթացին ցանկացած միջամտություն արժանանում է անձամբ պաշտպանության նախարարի և իրավապահների օրինական կոշտ արձագանքին:
2-րդ կեղծիքն այն է, թե իբր «որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, ճնշում են գործադրում գնդերեցների վրա՝ սպառնալիքների և այլ միջոցներով»:
Նախորդիվ, «Ազատություն» ռադիոկայանի նմանօրինակ հարցմանն ի պատասխան, պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ տեղեկությունները:
Եվ 3-րդը. սուտ են լրատվամիջոցի այն տեղեկությունները, թե իբր պաշտպանության նախարարն ու նրա ընտանիքի անդամները զբաղված են «բոլոր ոլորտներում կադրային քաղաքականությամբ կամ հովանավորությամբ»»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…