Լրահոս 24/7

Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ի դեմ տարածքային հավակնությունների հարցը պահել օրակարգում. Աբրահամյան

«Բաքվի կողմից «Արևմտյան Ադրբեջան» հասկացության ներդրումը ունի մի քանի նշանակություն, սակայն գլխավոր սպառնալիքն այն է, որ ռազմավարական պլանավորման մեջ Հայաստանը Ադրբեջանի համար դիտարկվում է որպես տարածքային հավակնությունների գոտի»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, ավելի պարզ ասած, թեմային ֆինանսական, գաղափարական և քարոզչական ներարկումներ անելով, Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ի դեմ տարածքային հավակնությունների հարցը պահել օրակարգում։

«Այս պահին Ադրբեջանի և Թուրքիայի համար հրատապը միմյանց միջև բարենպաստ պայմաններով կոմունիկացիա ստանալն է, երկրորդը՝ տնտեսական հարաբերությունները ազդեցության վերածելը և այդպես շարունակ՝ ըստ քայլերի հաջորդականության։

Ինչ ձևով ու ինչ «կպչուն ժապավենով» էլ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները ներկայացվեն, եթե նույնիսկ դա բխում է բարի ցանկություններից, ապա միայն ՀՀ-ի համար, մինչդեռ այն, թե ինչ են ուզում դրանով ստանալ Բաքուն և Անկարան, արտահայտված է վերջիններիս պաշտոնական և ոչ պաշտոնական խոսույթում ու քարոզչական քաղաքականությունում»,- գրել է Աբրահամյանը։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

12 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

12 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

12 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

12 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

12 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

13 hours ago