Լրահոս 24/7

Վենսի սպասվող այցը Երևան ընդգծում է Վաշինգտոնի հատուկ ուշադրությունը Հարավային Կովկասին. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ամերիկյան ռեգիոնալ քաղաքականությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, որը վերակենդանացել է Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, հիմնված է ռազմավարական տնտեսական շահերի վրա: Այն ոչ միայն ուղղված է տարածաշրջանային խաղաղությանը, այլև Կենտրոնական Ասիայի հսկայական ռեսուրսները (հանքային հումք, ածխաջրածիններ) դեպի Եվրոպա և գլոբալ շուկաներ արտահանելուն՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը: Այս համատեքստում «Թրամփի ճանապարհը միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագիծը կենտրոնական դեր է խաղում:

TRIPP-ը, որը նախատեսում է տրանսպորտային ուղի Հայաստանի տարածքով մաս է կազմում ավելի լայն Միջին միջանցքի (Middle Corridor), որը Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ: ԱՄՆ-ը ստացել բացառիկ իրավունքներ այս ենթակառուցվածքի զարգացման համար՝ ներառյալ երկաթուղիներ, նավթամուղեր, գազատարներ և օպտիկամանրաթելային կապեր:

Դեռևս 2023-ին ԱՄՆ նախկին ազգային անվտանգության խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը Սենատում նշել է . «Կենտրոնական Ասիայի երկրները անհավանական հարուստ են, բայց նրանց միակ ելքը համաշխարհային շուկաներ դեպի Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է: Հայաստանով և Ադրբեջանով անցնող միջանցքը կնվազեցնի այդ կախվածությունը»: Այս հայտարարությունը կապվում է Թրամփի այսօրվա քաղաքականության հետ, որի առաջ մղողը անձամբ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն է։

Հաջորդ ամիս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող այցը Երևան ընդգծում է Վաշինգտոնի հատուկ ուշադրությունը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների նկատմամբ: Այցը կարևոր է նաև այն պատճառով, որ Վենսը դիտարկվում է Հանրապետական կուսակցության նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը։

TRIPP-ը, որքան էլ կարևոր է Հայաստանի համար (տնտեսական աճ, տարանցիկ եկամուտներ), առանձնահատուկ նշանակություն ունի ԱՄՆ-ի համար՝ որպես աշխարհաքաղական գործիք Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը սահմանափակելու համար: Սա զգալիորեն բարձրացնում է նախագծի արժեքը և Հայաստանի ռազմավարական կարևորությունը: Միջին միջանցքով անցնող բոլոր երկրներից Հայաստանը միակ ժողովրդավարությունն է և քրիստոնյա պետությունը, ինչը ամրապնդում է նրա դերը որպես Արևմուտքի հուսալի գործընկեր: Այսպիսով, Հայաստանը դառնում է կամուրջ տարածաշրջանային ինտեգրման և գլոբալ կայունության համար:

TRIPP-ը Հայաստանը վերածում է Միջին միջանցքի վստահելի առանցքի՝ բարձրացնելով նրա ռազմավարական կշիռը, բանակցային դիրքը և այդ ամենով անվտանգային և տնտեսական հեռանկարները»։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

10 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

10 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

10 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

10 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

11 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

11 hours ago