Գլխավոր
22.01.2020

Ծառուկյանը խեղաթյուրում է փաստերը. ինչ է եղել 2015 թ. սահմանադրական փոփոխություններից առաջ | fip.am

Ծառուկյանը խեղաթյուրում է փաստերը. ինչ է եղել 2015 թ. սահմանադրական փոփոխություններից առաջ | fip.am

 

Ազգային ժողովում հունվարի 20-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ինքը 2015 թվականին սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող միակ քաղաքական ուժն էր, և որևէ այլ ուժ իրեն չի պաշտպանել:

«Դուք գիտեք, թե ինչ կատարվեց «Բարգավաճի», Ծառուկյանի գլխին 15 թվականին։ Հիմնականը այս խնդիրն էր, որ կիսանախագահականը պետք է փոխվեր խորհրդարանական, որը ես առաջարկում էի, ասում էի, որ պատերազմող երկրում այդպիսի բան պետք է չլինի: Եվ այն, ինչ կատարվեց իմ թիմի հետ, դա բոլորդ գիտեք: Դեմ էի միայն ես, ու հիմնականում քաղաքական որևէ ուժ ինձ չպաշտպանեց…։ Կալանավորվեցին 639 իմ ակտիվիստներից մեկ օրվա մեջ, որ ես նայելով, ասենք, ասացի, քաղաքական էջը կարող եմ ծալեմ, խնդիր չկա, միայն թե բոլորին բաց թողեք»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել 5 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքը՝ հասկանալու, թե ի՞նչ է իրականում եղել, և արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը:

Իրավիճակը սահմանադրական փոփոխությունների նախաշեմին

2013 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը պետք է զբաղվեր սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի և նախագծի մշակմամբ։

2014 թվականի սկզբին ԲՀԿ-ն Հայ հեղափոխական դաշնակցության, «Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի հետ ձևավորել էր Քառյակ դաշինքը, որը երկրում մի շարք ոլորտներում փոփոխությունների 12 պահանջ էր ներկայացրել։ Երբ հրապարակվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում էր Հայաստանում կառավարման կիսանախագահական համակարգը փոխարինել խորհրդարանականով, ոչ իշխանական երեք ուժերը` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը», հայտարարեցին, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին, և այդ գործընթացը որակեցին որպես ՀՀԿ-ի կողմից «իշխանության վերարտադրման փորձ»:

ՀՅԴ-ն կողմ արտահայտվեց սահմանադրական փոփոխություններին և սառեցրեց իր անդամակցությունը քառյակին։ Քառյակը դարձավ եռյակ և խոստացավ թեժ աշուն՝ հանրահավաքների շարք սկսելով մարզերում, որոնք ավարտվեցին Երևանի Ազատության հրապարակում հոկտեմբերին տեղի ունեցած երկու հուժկու հանրահավաքներով։

Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան առճակատում 

2015 թ. փետրվարի 5-ին Գագիկ Ծառուկյանն իր նորակառույց հյուրանոցում քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողով հրավիրեց և խիստ քննադատության ենթարկեց իշխանություններին։ Ի պատասխան՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծառուկյանին զգուշացրեց «անձամբ հետևել իր քաղաքական կառույցից հնչող հայտարարություններին»․ «Եթե ԲՀԿ առաջնորդը չհետևի այդ անպատասխանատու հայտարարություններին, ապա դրանցից բխող հնարավոր զարգացումների և սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա»:

Եռյակի գործունեության համար շրջադարձային էր 2015 թվականի փետրվարի 12-ը: Այդ օրը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայտնի ելույթով՝ հայտարարելով, որ «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է