Լրահոս 24/7

Մեզ պետք է ոչ թե վկա, այլ մեզ պետք է երաշխավոր. Նարեկ Կարապետյան

«Այսօր ունենք բանակցային մի դիրք, որը պետք է լավարկել։ «Թրամփի ուղին» խաղաղության պայմանագրի բաղկացուցիչ, ամենակարևոր մասերից մեկն է»,-Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասաց «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելվ հարցին՝ կո՞ղմ, թե՞ դեմ են «Թրամփի ուղու» վերաբերյալ հայտարարությանը։

Ըստ նրա, հիմնական խնդիրն է. ««Թրամփի ուղով» մենք մեր հասարակության մեջ սխալ սպասելիքներ չտանք, թե խաղաղությունը երաշխավորված է Ամերիկայի կողմից։ Մեզ պետք է ոչ թե վկա, այլ մեզ պետք է երաշխավոր»։

Նա նշեց, որ իրենք տեսնում են տարածաշրջանային բազում դեպքերի ժամանակ, որևէ երկիր ունենում է ընդամենը մեկ երաշխավոր, տարբեր ժամանային փոփոխությունների արդյունքում այդ երաշխավորն ունենում է իր ազգային առաջնահերթությունները, ու այն երկիրը, ում երաշխավորում են, մնում է առանց պաշտպանության։

«Մեկից ավելի երաշխավորը մեզ կօգնի, որպեսզի ունենանք երկարաժամկետ երաշխավորված խաղաղություն, իսկ վկայի կարգավիճակն այս պահին, կարծում եմ, բավարար չէ»,- ասաց Ն.Կարապետյանը։

Նա նշեց, որ ողջունելի է Հայաստանի անվտանգային հարցերով ունենալ ԱՄՆ նման գերտերության մասնակցություն, սակայն կան հարցեր՝ ինչքան է ամրապնդված լինելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչքան է գործելու այդտեղ Հայաստանի օրենսդրությունը, խաղաղության պայմանագրում Հայաստանը պետք է ունենա երաշխավոր։

Նարեկ Կարապետյանն ասաց, որ իրենց նպատակն է Հայաստանի համար հասնել տարածաշրջանային խաղաղ համակեցության՝ ուղղակի մի քանի տարբերությամբ. «Մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի թույլ չտանք մեր հարևան երկրներին ժողովրդագրական վտանգ ներկայացնեն Հայաստանի համար, աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի թույլ չտանք ադրբեջանական արհեստական համայնք ձևավորվի Հայաստանում»։

«Պետք է աշխատենք, որպեսզի պայմանագիրը չլինի թղթի կտոր, այլ երաշխավորված ուժերի կողմից։ Տարածաշրջանային կոնֆլիկտների լուծման շրջանակում վերջնականապես ոչ թե հակադրություններով, այլ համակեցությամբ կարող ենք լուծել մեր տարածաշրջանի խնդիրները ու Հայաստանը վերածվի հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք իրապես խաղաղ խաչմերուկի, բայց հայկական սուվերեն տարածքով»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

6 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

7 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

7 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

7 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

7 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

7 hours ago