Լրահոս 24/7

RanOil-ը չթաքցրեց ճշմարտությունը․ CPS-ը ընտրեց խաբեության ճանապարհը

Հայաստանի բենզինի շուկայում տեղի ունեցող վերջին զարգացումները պարզ կերպով արտացոլում են բարեխիղճ մրցակցության եւ հայկական հնարամտության երկու էպիզոդ։
Մի կողմում՝ ընկերություն, որը չվախեցավ ասել ճշմարտությունը, նշել ներմուծվող երկիրը, մյուսում՝ բենզալցակայանների ցանց, որը որոշեց, որ լռությունն ու քողարկումը ավելի շահավետ են, քան ազնվությունը։

Փաստը մեկն է․ Ադրբեջանից բենզին է ներմուծվել։ RanOil-ը այդ փաստը չթաքցրեց։ Չփորձեց վերանվանել բենզինը, չդիմեց կուլիսային մանևրների, չփորձեց սպառողին ներկայացնել այն որպես այլ ծագման արտադրանք։ Ընտրեց դժվար, բայց ուղիղ ճանապարհը՝ հասկանալով, որ դրա գինը լինելու է հանրային քննադատությունը։

CPS-ը ընտրեց հակառակը։

Բենզինը ներմուծվել է առանց այն թանկացնող որևէ լրացուցիչ արժեքի, սակայն շուկայում ներկայացվում է «եվրոպական» անվան տակ և վաճառվում ավելի բարձր գնով՝ ապահովելով գերշահույթ։ Սա մարքեթինգ չէ։ Սա գիտակցված մոլորեցում է, երբ ապրանքի իրական ծագումը թաքցվում է։

Սա անբարեխիղճ տնտեսվարողի վարքագիծ է։ Ոչ միայն բարոյական, այլ նաև իրավական տեսանկյունից։ Երբ սպառողը վճարում է ավելի շատ՝ սխալ տեղեկատվության հիման վրա, այստեղ արդեն հարցերը պետք է հետաքրքրեն ոչ միայն հանրությանը, այլ նաև վերահսկող և տեսչական մարմիններին։

RanOil-ի օրինակը ցույց է տալիս, որ հնարավոր է գործել այլ կերպ։ Ճշմարտությունը չթաքցնել, պատասխանատվությունից չփախչել, շահույթը չդարձնել ամեն ինչի չափանիշ։ CPS-ի վարքագիծը՝ հակառակը, փաստում է, թե ինչ է լինում, երբ բիզնեսը սկսում է կառուցվել խաբեության վրա։

Այս պատմությունը բենզինի մասին չէ։ Սա շուկայի մասին է։ Եվ այն մասին, թե ովքեր են պատրաստ կանգնել հանրության առաջ ուղիղ, և ովքեր՝ նախընտրում են թաքնվել «եվրոպականի» պիտակի հետևում։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

6 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

6 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

7 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

7 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

7 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

7 hours ago