Լրահոս 24/7

Մի՞թե նրանց ձեռնտու է, որ Հայաստանի հանրությունը հիասթափվելու ևս մեկ առիթ ունենա. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Համացանցում Արցախի Ազգային ժողովի նիստից արխիվային տեսանյութ է տարածվել: Պատգամավորը կառավարության ներկայացուցչին հարցնում է, թե ի՞նչ նպատակով է պաշտոնաթող նախագահին տարեկան քսան միլիոն դոլար հատկացվում: Տեսանյութը, բնականաբար, հարուցել է Հայաստանի հանրության ամենատարբեր ներկայացուցիչների տարակուսանքը, վրդովմունքը, զայրույթը: Այդ ամենը հասկանալի եւ ընդունելի կլիներ, եթե գործ չունենայինք կամ «լեզվի սայթաքման», կամ պարզ մանիպուլյացիայի, կամ կանխամտածված կեղծիքի հետ:

Արցախի պաշտոնաթող նախագահի գրասենյակի պահպանման համար, այո, բյուջեից ամենամյա հատկացումներ արվել են, բայց ոչ քսան միլիոն դոլարի չափով: Եթե հիշողությունս չի դավաճանում, նման գումար առաջին անգամ հատկացվել է 2008թ.-ին՝ Արկադի Ղուկասյանի պաշտոնաթողությունից հետո եւ կազմել է յոթ միլիոն դրամ: Հետագայում գումարն ավելացել է, գուցե վերջին տարիներին հասել է քսան միլիոնի, բայց հաստատ՝ դրամով: Իսկ թե ինչու Ստեփանակերտի քաղէլիտայի ներկայացուցիչներն այդ տեսանյութի ծանրագույն տպավորությունը ցրելու փորձ իսկ չեն անում, արտառոց է: Մի՞թե նրանց ձեռնտու է, որ Հայաստանի հանրությունն Արցախի նախկին իշխանություններից խորը հիասթափվելու ս մեկ առիթ ունենա:

Հ.Գ. Լուրջ մարդկանց, որ այդ տեսանյութի վերաբերյալ հեռուն գնացող դատողություններ են անում, խորհուրդ կտայի դիմել ԱԺ-ին և պարզել, թե ՀՀ պաշտոնաթող երեք նախագահների գրասենյակի պահպանման համար տարեկան որքա՞ն գումար է հատկացվում բյուջեով և ըստ այդմ կողմնորոշվել»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

10 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

10 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago