

ԱՄՆ-ում բողոքի ցույցերն աճում են Մինեապոլիսում ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) իրականացրած գործողության ժամանակ կրակոցների հետևանքով ևս մեկ ամերիկացու մահից հետո:
ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ կրակոցներն ինքնապաշտպանություն են եղել, սակայն հրապարակված տեսանյութը կասկածի տակ է դնում այդ վարկածը:
Միևնույն ժամանակ, Կոնգրեսի դեմոկրատները մտադիր են մեծացնել ճնշումը Սպիտակ տան վրա՝ արգելափակելով ICE-ի համար նախատեսված բյուջետային միջոցները: Իրենց հերթին, հանրապետականները մեղադրել են դեմոկրատներին՝ լարվածություն հրահրելու համար:
Դեմոկրատական կուսակցությունը մտադիր է արգելափակել ICE-ի ֆինանսավորման օրինագիծը՝ որպես ներքին անվտանգության նախարարությանը հատկացումների փաթեթի մաս: Եթե Կոնգրեսում համաձայնություն ձեռք չբերվի, ԱՄՆ-ն կարող է նոր մասնակի շաթդաունի բախվել արդեն ուրբաթ, երբ լրանում է ժամանակավոր բյուջեի գործողության ժամկետը:
Բյուջետային փաթեթն ընդունելու համար Սենատում 53 ձայն ունեցող հանրապետականներին անհրաժեշտ է առնվազն 60 ձայն, ինչը նրանց կախվածության մեջ է դնում դեմոկրատների աջակցությունից:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…