

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Բանակի օրվան նվիրված ուղերձին, մասնավորապես ասել է․
«2000-2002թթ․ ես ծառայել եմ Ռոբերտ Քոչարյանի ասած այդ «մարտունակ և անկոտրում, հաղթական բանակում», և այն ինչ կատարվում էր բանակում Ռոբերտ Քոչարյանի կառավարման և Սերժ Սարգսյանի ՊՆ եղած ժամանակում, մի բառով կարելի է ասել՝ կատարյակ բարդակ․ կոտրված զինվորներ, մարտունակության մասին խոսել ընդհանրապես չի կարելի, զինվորները սոված էին, խմելու ջուր չկար, կար մեծ քանակությամբ կոռուպցիա. սպայական անձնակազմի 90 տոկոսը բանտապահի տրամաբանության մեջ էին՝ զինվորներին ստորացնելով, ցավեցնելով, ինքնահաստատվելով։
Սա՛ է եղել ձեր մարտունակ բանակը, էս ինչերի՞ց եք խոսում։ Որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ դիմում եմ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանին, ի՞նչ իրավունք ունեք խոսելու բանակի մասին, դուք, ձեր շրջապատն է, որ 90-ականների այդ մարտունակ բանակը վերածել եք չկռվող, կոտրված, հայրենիքի նկատմամբ անվստահություն ունեցող մի կառույցի և կոռուպցիայի մի մեծ հիմնարկի»։
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…
«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…