

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 80?
«TRIPP-ը հայ-ամերիկյան պրոեկտ է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի համար։ Երևի ամենաճիշտ ձևակերպումը սա է։ Հայկական շահն այստեղ չի երևում ընդհանրապես, Հայաստանն այստեղ դարձավ կիսակողմ՝ 26 տոկոսանոց»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Թրամփի ուղու վերաբերյալ լրագրողի հարցին։
Նա հիշեցրեց, որ տրանզիտ ուղիներն ունեն 2 գործոն՝ մեկը աշխարհքաղաքական կշիռ է հաղորդում նրան, ով վերահսկողության ներքո է դա պահում, երկրորդը՝ տնտեսական գործոնն է։
«Միացյալ Նահանգներին այդ բաժնեմասը՝ այսինքն ազդեցությունը տալը նշանակում է, որ աշխարհքաղաքական գործոնը զրոյացվել է, բաժնեմասերի այդ հարաբերակցությունը նշանակում է, որ տնտեսական գործոնն էլ զրոյացվել է»,-ասաց նախկին նախագահը։
Նրա գնահատմամաբ, Միացյալ Նահանգները փորձելու են այս ծրագիրը բրդել առաջ, սակայն չի տեսնում ԱՄՆ տնտեսական շահը։
«Մոտավորապես միգուցե այսպիսի հաշվարկ կա, ԱՄՆ-Հայաստան, ԱՄՆ-Ադրբեջան արտաքին առևտրի ծավալը կազմում է ԱՄՆ արտաքին առևտրի ընդհանուր ծավալի մոտավորապես 0.004 կամ 0.005 տոկոսը, սա ոչինչ է։ ԱՄՆ-ն Հարավային Կովկասում զրոյական տնտեսական շահ ունի, այս ամենը կապված է մի հանգամանքի հետ՝ Իրան։ Իրանի հետ սահմանը վերցնել վերահսկողության տակ, ուրիշ տրամաբանություն չկա։ Այստեղ ես տեսնում են, իհարկե, Իսրայելի դերակատարությունը։ Սա հենց այն դեպքն է, երբ Հայաստանն իրեն դնում է աշխարհքաղաքական խոշոր ուժերի բախման կետում։ Լավ մի անգամ էդ հարվածը կերել ենք, հիմա ինչի՞ համար ենք անում։ Չեմ հասկանում։ TRIPP-ը սա է։ Այս ծրագիրը մեզ կարող է հանել բախման կետից, եթե այն ընդլայնվի, եթե բոլոր խացաղողները դառնան ծրագրի շահառուն, եթե ծրագրին միանա Ռուսաստանը կամ Չինաստանը։ Այդ դեպքում իրանական անհանգստությունները կչեզոքանան։ Եթե նպատակը դա է։ եթե նպատակը լրիվ այլ է, պետք է անեն այն, ինչ անում են հիմա»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ TRIPP-ը Հայաստանի համար անվտանգային սպառնալիք է։
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…