Լրահոս 24/7

Փետրվարի 9-ին Վենսը կայցելի Հայաստան. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Եվ այսպես՝ փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան: Այդ այցը պետք է նշանավորվի ստորագրված, հստակ ժամկետներով ամրագրված և գործնականում իրականացվող պայմանավորվածություններով։

Հայաստանի ազգային շահը աներկբա է՝ ամերիկյան քաղաքական աջակցությունը արագ վերածել գործնական, չափելի և պատասխանատվությամբ ամրագրված փաթեթի՝ պաշտպանունակության իրական ուժեղացում (ժամանակակից պաշտպանական միջոցներ, տեխնոլոգիաներ, ուսուցում և համատեղ ծրագրեր), էներգետիկ անկախություն (նոր հզորություններ, ցանցերի արդիականացում, ներդրումային գործիքներ), տեխնոլոգիա ու կապիտալ (R&D, ստարտափ էկոհամակարգ, արտադրական ներդրումներ), և տարածաշրջանային հաղորդակցություններ՝ Հայաստանի ինքնիշխանության անխախտ սկզբունքով։

Մենք պարտավոր ենք ԱՄՆ փոխնախագահի այս այցին պատրաստվել հստակ օրակարգով՝ ինչ արդյունք ենք պահանջում, ինչ ժամանակացույցով, ինչ գործիքակազմով, և կոնկրետ ով է պատասխանատու դրա իրագործման համար։

Եթե ԱՄՆ-ը տարածաշրջանում խոսում է անվտանգության և գործընկերության մասին, ապա Հայաստանը պետք է ստանա համարժեք հնարավորություն՝ ձեռք բերելու նոր պաշտպանական կարողություններ։ Մեր նպատակը պետք է լինի մեկը՝ խոստումը դարձնել պայմանագիր, պայմանագիրը՝ կիրառելի գործիք, իսկ գործիքը՝ պաշտպանունակ Հայաստան, աշխատող տնտեսություն և կայուն զարգացում՝ չափելի, շոշափելի արդյունքներով»։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

17 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

17 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago