Լրահոս 24/7

Աբու Դաբիի հանդիպումից հետո հնարավոր են երկու սցենարներ․ Էդմոն Մարուքյան

Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու, այս մասին գրում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Քիչ առաջ Աբու Դաբիում ավարտվեց Փաշինյան–Ալիև հանդիպումը, որի պատվիրակությունների կազմում ընդգրկված էին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Բոլորին հայտնի է, որ նշված պաշտոնյաները իրենց երկրներում ղեկավարում են սահմանազատման հանձնաժողովները։ Բացի այդ, բոլորս գիտենք, որ ունեցել ենք իրավիճակ, երբ Հայաստանը առանց սահմանազատման հստակ կանոնակարգերի Ադրբեջանին հանձնել է իր տիրապետության տակ գտնվող տարածքները՝ փոխարենը չստանալով ոչ մի միլիմետր օկուպացված հայկական հողերից։

Արդյունքում ստացել ենք խայտառակության պատ, որի մոտ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են «տուրիստական այցեր», որոնց շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս էքսկուրսավարի դերում։

Այսպիսով, Աբու Դաբիի հանդիպումից հետո հնարավոր են երկու սցենարներ․

կամ Ադրբեջանի զինված ուժերը դուրս կգան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից,

կամ Հայաստանի իշխանությունները գնալու են նոր միակողմանի տարածքային զիջումների։

Հրավիրում եմ մեր մամուլի ուշադրությունը այս հարցի վրա։ Կարևոր է պարզել համապատասխան պաշտոնատար անձանցից, և առաջին հերթին՝ Մհեր Գրիգորյանից, թե ինչ է սպասվում մեր պետությանը և ժողովրդին տեղի ունեցող «սահնանազատման» խայտառակ գործընթացների արդյունքում»։

Թիվ 1

Recent Posts

Արամ Ա. Կաթողիկոսը դիմել է ԱՄՆ փոխնախագահին՝ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցով

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը հատուկ նամակով դիմել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի…

10 hours ago

Այն, ինչ տեղի է ունեցել 2025թ.-ին և տեղի է ունենում հիմա, անհավանական է. Նիկոլ Փաշինյան

Այն ինչ կատարվում է հիմա այստեղ անհավատալի է։ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու…

12 hours ago

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ փետրվարի 4-ին՝ ժամը 16:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական…

14 hours ago

Խաղաղ կարգավորման դուռը բաց է. Պեսկով

Ռուսաստանի զինված ուժերը հարվածում են Ուկրաինայում ռազմական համալիրների հետ կապված թիրախներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի…

15 hours ago

ՌԴ-ից ՀՀ կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից հացահատիկով բեռնված 8 վագոն կուղարկվի Հայաստան: Նշենք, որ…

15 hours ago

Աբու Դաբիում ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունենում Աբու Դաբիում: Ռուսական լրատվամիջոցների…

15 hours ago