

«Ես կրկին ասում են, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան։ Վերջերս եվրոպական կառույցներից համապատասխան զեկույցները հրապարակվեցին ու մեր ընդդիմախոսները և ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները շատ դառնացած նշում էին, որ որևէ հղում քաղբանտարկյալներին չկա։ Իսկ դա ինչի՞ մասին է խոսում՝ որ, իրականում, դրանք գուցե և չկան»,- հրավիրված ասուլիսում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ արձագանքելով քաղբանտարկյալներ ունենալու փաստի՝ իր իսկ արած ժխտողական հայտարարությանը։
Նրա խոսքով՝ չի կարելի պատսպարվել քաղաքական հայացքների, կարգավիճակի հետևում և կատարել ենթադրելի հանցանք և հետո խոսել քաղաքական հետապնդումների մասին։
«Քաղաքականությամբ զբաղվելը չի ենթադրվու, որ քո արարքներին պետք է տրվի պարտադիր քաղաքական ենթատեքստ»,-ասաց նախարարը՝ ընդունելով, որ կան քրեական գործեր, որոնց մի մասով ապացույցներ են հասանելի դարձել։ Յուրաքանչյուր քաղաքացի իր անձնական հետևությունը կարող է անել, բայց դրանք նշանակություն չունեն, քանի դեռ դատարանը հետևություններ չի արել»,- ասաց Գալյանը՝ հորդորելով սպասել մինչև կլինեն դատական ակտեր։
Նա նաև հայտարարեց, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողները չեն կարող միջամտել և գնահատականներ տալ դատական, իրավապահ մարմինների աշխատանքին, հետևաբար ինքն էլ գնահատակն չի տա՝ կրկին հիշեցնելով, որ ԵԽ զեկույցներում «բառ չկա» քաղբանտարկյալների մասին։
Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը հատուկ նամակով դիմել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի…
Այն ինչ կատարվում է հիմա այստեղ անհավատալի է։ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու…
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ փետրվարի 4-ին՝ ժամը 16:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական…
Ռուսաստանի զինված ուժերը հարվածում են Ուկրաինայում ռազմական համալիրների հետ կապված թիրախներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի…
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից հացահատիկով բեռնված 8 վագոն կուղարկվի Հայաստան: Նշենք, որ…
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունենում Աբու Դաբիում: Ռուսական լրատվամիջոցների…