Լրահոս 24/7

Օմանում մեկնարկել են իրանա-ամերիկյան բանակցությունները

Օմանում մեկնարկել են իրանա-ամերիկյան բանակցությունները, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Իրանական պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ ԱՄՆ կողմից բանակցություններին մասնակցում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, Օմանում ԱՄՆ-ի հետ նախատեսվող բանակցություններից առաջ, գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

«Իրանը դիվանագիտական բանակցություններին մոտենում է բաց աչքերով և անցյալ տարվա իրադարձությունները լավ հիշելով։ Մենք գործում ենք բարի կամքով և վճռականորեն պաշտպանում ենք մեր իրավունքները։

Պարտավորությունները պետք է կատարվեն։ Հավասար իրավունքները, փոխադարձ հարգանքը և փոխադարձ շահերը հռետորաբանություն չեն, այլ անհրաժեշտություն և երկարատև համաձայնագրի հիմք»,- նշել է նա։

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

10 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

10 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

16 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

16 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

17 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

17 hours ago