

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական առևտրատնտեսական հարաբերություններին, մասնավորապես, այդ երկրից ներկրումներին։
Նա նշել է, որ Ադրբեջանական ծագման երկու արտադրանք կա, որ եկել է Հայաստան՝ բենզինը և դիզելային վառելիքը։ «Հայկական ծագման արտադրանք չկա, բայց կողմերը փոխանակվել են այդ ցանկերով, իրենք մեզ են երկար ցանկ տվել, մենք՝ իրենց, և գործարար միջավայրը, կարծում ենք, ժամանակի ընթացքում կարձագանքի»,- ասել է նա։
Ըստ Պապոյանի. «Շուկաները դեռևս միմյանց անծանոթ են, ինչպես մեր շուկան՝ իրենց համար, այնպես էլ իրենց շուկան՝ մեզ համար, և սրա համար ժամանակ է պետք: Դա այնպիսի գործընթաց է, որն ավելի շատ մասնավոր հատվածի դաշտում է:
Պետությունը ստեղծում է պայման քաղաքական պայմանավորվածություններով, ճանապարհների բացվելով, երկաթուղու գործելով և այլն: Հիմա մենք այդ պայմանների մի զգալի մասը ստեղծել ենք, բայց դեռ ամբողջությամբ ստեղծված չէ: Օրինակ՝ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն դեռևս չկա, բայց լավ գիտեք, որ այդ ուղղությամբ աշխատանքը կա, և մի քանի տարի անց դա կլինի. նկատի ունեմ TRIPP-ի գործարկումը: Մինչ այդ կարող է նաև այլ գործիքակազմ աշխատել կամ ճանապարհների ուղիղ հաղորդակցություն: Չնայած մենք բացել ենք, բայց նրանք դեռ չեն օգտվում ճանապարհներից, որպեսզի ապրանք տանեն շուկա և հակառակը: Այնպես որ, սա մի գործընթաց է, որը ժամանակատար է, բարդ է»:
Ըստ Պապոյանի. «Երկու տարի առաջ, երբ նշանակվում էի նախարար, հիմնական խոսակցությունն այն մասին էր, թե կլինի՞ հարձակում, թե՞ չի լինի: Իսկ հիմա հիմնական խոսակցությունն այն մասին է, թե ինչ ապրանք կարելի է վաճառել կամ չվաճառել, կամ բենզինի գինը ինչքանո՞վ իջավ կամ չիջավ:
Պատերազմից խաղաղություն խոսակցությունն արդեն իսկ ֆանտաստիկ է, խաղաղության օգուտների մասին խոսակցությունը շատ լավ խոսակցություն է, և, բնականաբար, պետք է ավելացնենք, որ մաքսիմալ շատ օգուտներ ունենանք»։ Նա ընդգծեց՝ ամենամեծ արդյունքն այն է, որ այսօր պատերազմի հավանականությունը մոտեցել է զրոյի, այնինչ երկու տարի առաջ դա շատ բարձր էր:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…
Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…