Լրահոս 24/7

Հայաստանը ֆորպոստից անկախ պետություն ստեղծելու այլընտրանք չունի. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը առաջին ծանր հարվածը հասցվել է 1993թ.-ին: Ստեփանակերտում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը տեսագրված է, համացանցում հասանելի է: Ասում է, որ Քելբաջարից զորքերի դուրսբերումը մերժելով կարող ենք Ելցինի նման հիշաչար մարդու թշնամությունը վաստակել: Մոտ տասը օր հետո Ստեփանակերտը դրժել է Հայաստանի նախագահի հետ պայմանավորվածությունը: Այսինքն, վաստակել է Ելցինի թշնամությունը:

Նախկին արտգործնախարար Օսկանյանը հեղինակային հոդվածում վկայել է, որ 1998-ի «իշխանափոխությունից» հետո երբ առաջին անգամ «հրավիրվել է» Մոսկվա, ՌԴ արտգործնախարար Պրիմակովը բաց ասել է, որ իշխանափոխությունը տարածքների վերադարձը չի հանում օրակարգից: «Իշխանափոխությունը» տեղի է ունեցել ԼՂ շուրջ տարածքների հարցում նախագահ Տեր-Պետրոսյանի եւ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի թիմի սուր տարաձայնությունների պատճառով: Սկզբունքորեն ստացվում է, որ այդ անգամ էլ Քոչարյանը եւ թիմակիցները հակադրվել են Ռուսաստանին:

Այդուհետեւ մինչեւ 2008թ. նոյեմբեր Ռուսաստանը ԼՂ կարգավորման բանակցությունների ակտիվ միջնորդ չի հանդիսացել: Նախաձեռնությունը նախ վերցրել է ԱՄՆ-ը, ապա՝ Ֆրանսիան: Կողմերին ներկայացված «մադրիդյան սկզբունքները» գործնականում մշակվել են Ֆրանսիայի միջնորդությամբ Քոչարյան-Իլհամ Ալիեւ բանակցություններում: 1998թ.-ից հետո Ռուսաստանը եւ Ադրբեջանը 2001 եւ 2008թ.թ.-ին երկու Հռչակագիր են ստորագրել, առաջինը՝ Պուտին- Հեյդար Ալիեւ, երկրորդը՝ Մեդվեդեւ-Իլհամ Ալիեւ ստորագրություններով: Ցույց տվեք այդ տասնամյակում Պուտին-Քոչարյան կամ Մեդվեդեւ- Սարգսյան «Երեւանի Հռչակագիր» եւ նոր խոսեք հայ-ռուսական դարավոր եղբայրության եւ ստրատեգիական -դաշնակցային հարաբերությունների մասին: Այդ տարիներից միայն մի դառը հիշողություն կա. Երեւան այցին ՌԴ պետդումայի խոսնակ Գռիզլովը Հայաստանն անվանել է Ռուսաստանի ֆորպոստ:

Մերձավորարեւելյան աշխարհաքաղաքական պատերազմում պարտված Ռուսաստանը ֆորպոստը հանձնել է: Այսքան բան: Սեփական խարդավանքները եւ անձեռնհասությունը քողարկելու համար ֆորպոստը հանձնողները եւ ֆորպոստի наместник-ները եթե տալ-առնելիք ունեն, թող իրար մեջ որոշեն: Հայաստանը ֆորպոստից անկախ պետություն ստեղծելու այլընտրանք չունի:

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

11 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

11 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

18 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

18 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

18 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

18 hours ago