

SpaceX-ը ծրագրեր ունի առաջիկա տասնամյակների ընթացքում Լուսնի և Մարսի վրա քաղաքներ ստեղծելու համար։ Ընկերության հիմնադիր Իլոն Մասկը այս մասին հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում։
Մասկի խոսքով՝ SpaceX-ի մասնագետներն արդեն ակտիվորեն աշխատում են Լուսնի վրա ինքնավար քաղաք զարգացնելու նախագծի վրա, և նա գնահատել է, որ առաջին նշանակալի արդյունքները կարելի է ակնկալել տասը տարուց էլ պակաս ժամանակում։
Մասկը նաև հայտարարել է, որ SpaceX-ը նախատեսում է սկսել քաղաքի կառուցումը Մարսի վրա՝ սկսելով այս փուլը հինգից յոթ տարի հետո։ Նա ընդգծել է, որ Մարսի վրա առաքելությունները հնարավոր կլինեն միայն այն ժամանակահատվածներում, երբ Արեգակնային համակարգի մոլորակները միմյանց ամենամոտ են, ինչը տեղի է ունենում յուրաքանչյուր 26 ամիսը մեկ։ Մարս թռիչքը կտևի վեց ամիս։ Միևնույն ժամանակ, Լուսին թռիչքները զգալիորեն ավելի պարզ են. հրթիռների արձակումները կարող են պլանավորվել յուրաքանչյուր 10 օրը մեկ, իսկ ճանապարհորդությունը տևում է ընդամենը երկու օր։
Իլոն Մասկը բացատրել է, որ այս առանձնահատկությունները Լուսնի վրա քաղաքի կառուցումը զգալիորեն ավելի արագ են դարձնում, քան Մարսի վրա։ Մարսի վրա բնակավայր հիմնելու համար կպահանջվի ավելի քան 20 տարի։
Ավելի վաղ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել էր, որ մարդիկ պետք է գաղութացնեն այլ մոլորակներ։ Նա հատկապես մատնանշել էր Մարսը և Լուսինը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…
Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…