Լրահոս 24/7

Ռեժիմը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի գործոն լինելու բոլոր բաղադրիչները․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ռեժիմը հետեւողականորեն ոչնչացնում է Հայաստանի գործոն լինելու բոլոր բաղադրիչները։


Ակնհայտ փաստ է,որ 1991-2018թթ. ՀՀ-ն հանդիսացել է գործոն տարածաշրջանում ու այդ փաստի հետ հաշվի են նստել թե տարածաշրջանային եւ թե արտատարածաշրջանային խաղացողները։
Հայաստանը գործոն էր նախ հայկական Արցախով։


Հայաստանի մի պետություն էր ,երբ կար հայկական Արցախ, որի անվտանգության երաշխավորը հենց ՀՀ-ն էր, եւ լրիվ այլ սուբյեկտ է առանց Արցախի։


Փաշինյանը 2022-ի հոկտեմբերին,ճանաչելով Արցախն Ադրբեջանի անբաժանելի մաս,ակնհայտ թուլացրեց ՀՀ-ի սուբյեկտայնությունը։
Երկրորդ. ՀՀ-ի սուբյեկտայնության բարձրացումը պայմանավորված էր նաեւ հայ-իրանական սահմանով եւ Սյունիքում ճանապարհների ամբողջական հայկական վերահսկողության փաստով։


Սյունիքի ճանապարհները փաստացի արտաքին կառավարման տալով՝ Փաշինյանը զիջեց ՀՀ սուբյեկտայնությունն ու նպաստում է «պանթուրանական միջանցք» ծրագրի իրականացմանը՝ անկախ այն հանգամանց,թե ինչպե՞ս այն կանվանվի։


Երրորդ. ՀՀ -ն լուրջ տարածաշրջանային գործոն էր հանդիսանում նաեւ հայկական ատոմակայանով։


Ու պատահական չէ,որ եւ Ադրբեջանը,եւ՝ Թուրքիան տասնամյակներ շարունակ ջանք չէին խնայում ամեն ինչ անելու փակելու այն։


Այսօր Փաշինյանի ռեժիմը,հավանություն տալով մոդուլային կայանների կառուցման անարդյունավետ ու խելքից դուրս թանկ ծրագրին,փաստացի գնում է հայկական ատոմակայանը փակելու ճանապարհով՝ էլ ավելի սահմանափակելով ՀՀ էներգետիկ անկախությունը։


Եվ չորրորդ.Հայաստանի տարածաշրջանային ու միջազգային գործոն լինելուն լրջորեն նպաստում էր Հայ Եկեղեցին։


Պայքարելով Հայ Եկեղեցու ու Վեհափառի դեմ՝ ռեժիմը գնում է այն թուլացնելու ու տրոհելու ճանապարհով։
Սրանք փաստեր են,որոնք ակնհայտ են դարձնում ՀՀ կառավարիչների պետությունը գործոնից գործիք դարձնելու քայլերի մասին։
Ռեժիմը ոչ թե ինքնիշխանություն է բերում, այլ ՀՀ-ն փաստացի հանձնում է արտաքին կառավարման,որտեղ լուրջ դերակատարում է ունենալու նաեւ Թուրքիան»,- ասաց նա։

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

5 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

5 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

12 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

12 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

12 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

12 hours ago