Լրահոս 24/7

Ռուսական միջուկային նախագծերը Հայաստանի համար այլընտրանք չունեն. Գալուզին

«Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ ռուսական առաջարկներին իրական այլընտրանքներ չկա»,- «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք հայկական կողմին ներկայացրել ենք մանրամասն մշակված առաջարկների փաթեթ։ «Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել նախագծի իրականացումը, բնականաբար հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները։ Հուսալի, ստուգված տեխնոլոգիաների առկայության, ինչպես նաև գրավիչ ֆինանսական պարամետրերի, այդ թվում հաշվի առնելով շինարարությունը, հետագա շահագործումը և մասնագիտների պատրաստմը, վերապատրաստումը, իրական այլընտրանքներ չկան», – ասել է դիվանագետը։

Գալուզինի խոսքով, Մոսկվան մտադիր է այսուհետ ևս հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր:

«Մեր կողմից մենք մտադիր ենք շարունակել պատասխանատու կերպով կատարել մեր դերը՝ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր և նպաստել հանրապետության միջուկային արդյունաբերության զարգացմանը։ Ինչպես ցույց է տալիս որոշ եվրոպական երկրների, այդ թվում՝ այնպիսի հսկաների փորձը, ինչպիսին է Գերմանիան, միջուկային էներգիայից հրաժարվելը կարող է թանկ նստել ազգային տնտեսության վրա», – ասել է նա։

Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցելու հարցում մեծ փորձ ունեն։

«Մեր գիտնականները նույն խորհրդային «դպրոցից» են և լավ են հասկանում միմյանց։ Մեր մասնագետները ներկայումս իրականացնում են համապարփակ ծրագիր՝ ապահովելու համար, որ կայանը կարողանա հուսալիորեն և արդյունավետորեն գործել մինչև 2036 թվականը։ Մենք վստահ ենք, որ Երևանի ակտիվ աջակցությամբ բոլոր աշխատանքները կավարտվեն ժամանակին», – ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

5 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

5 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

12 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

12 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

12 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

12 hours ago