«8րդ ալիք» ՍՊԸ-ի տնօրեն Շավարշ Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նարեկ Սամսոնյանը (և նրանց կողմից տնօրինվող AntiFake.am կայքը) պետք է ենթարկվի պատասխանատվության, քանի որ հրապարակավ զրպարտել է ինձ , հայտարարելով, որ ես ֆինանսավորվում եմ կառավարության կողմից: Եթե նա ապացույցեր և փաստեր չներկայացնի իմ ՝ կառավարության կողմից ֆինանսավորվելու վերաբերյալ, ապա նա կենթարկվի պատասխանատվության:
Ցանկացած ԶԼՄ իրավունք ունի հերքում պահանջելու, եթե իր մասին սուտ ինֆորմացիա է հրապարակվում: Հակառակ կողմն էլ օրենքով, պարտավոր է կամ հերքել, կամ ապացուցել:
ԶԼՄ մասին օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է
1. Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:
2. Լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին:
Սպասում եմ
https://www.facebook.com/photo.php?fbid=2654043774649395&set=a.476046402449154&type=3&theater