Լրահոս 24/7

Հունվարին էլեկտրաէներգիայի հավելագրում չի արձանագրվել. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ հունվար ամսվա սպառման վերաբերյալ ստացված շուրջ յոթ տասնյակ ահազանգերի ստուգման արդյունքում հավելագրման դեպքեր չեն հայտնաբերվել։ Սպառման աճը պայմանավորված է ամանորյա տոնական օրերին էլեկտրաէներգիայի բնականոն ավելացմամբ և սաստիկ ցուրտ եղանակային պայմաններով։

«Ի գիտություն մեր քաղաքացիների՝ ստացված բացառապես բոլոր դիմումների հիման վրա պատշաճ ստուգումներ են իրականացվել. մինչ այս պահը ստացված ահազանգերի և դրանց հիման վրա իրականացված ստուգողական գործառույթների արդյունքում (շուրջ 7 տասնյակ դեպքեր) կարող ենք արձանագրել, որ հավելագրման դեպք չի գրանցվել:

Խոշոր հաշվով, ըստ վերլուծության արդյունքների, հունվար ամսվա էլեկտրաէներգիայի սպառման գերազանցումը նախորդ ամիսների համեմատ պայմանավորված է երկու հիմնական գործոններով՝
ամանորյա տոնական օրերին էլեկտրաէներգիայի սպառման բնականոն աճ կենցաղում.
հունվար ամսվա ընթացքում սաստիկ ցուրտ եղանակային պայմաններ:
Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված վերլուծության՝ հունվար ամսվա առաջին տասնօրյակը բնութագրվել է նորմայից ցածր օրական ջերմաստիճաններով։ Հունվարի 3-ին Աշոցքում դիտվել է ամսվա ամենացածր ջերմաստիճանը՝ -37°C, իսկ Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել է մինչև -18․2°C։

Հարգելի՛ քաղաքացիներ,

Եթե դեռևս առկա են ձեր հասցեներում հնարավոր հավելագրման ողջամիտ կասկածներ, կարող եք այդ մասին տեղեկացնել՝ գրելով babakhanyan_rg@ena.am էլեկտրոնային հասցեին, subject դաշտում նշելով «ծախսի անհամաձայնություն», ինչպես նաև անհրաժեշտ է նշել բաժանորդային քարտի համար և հեռախոսահամար:

Ընկերության համապատասխան ստորաբաժանման մասնագետներն առավելագույնը եռօրյա ժամկետում կիրականացնեն էլեկտրոնային հաշվիչների դեպքում՝ սերվերների/ռեգիստրների ստուգում, իսկ ոչ էլեկտրոնայինների դեպքում կիրականացվի տեղայց և տեղազննություն:

Արդյունքների մասին պատշաճ կծանուցվեք Ընկերության կողմից»,- ասվում է ՀԷՑ-ի տարածած հաղորդագրությունում:

Թիվ 1

Recent Posts

«Starlink»-ը Հայաստանին ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում «Starlink»-ը հայտարարել է, որ ավելի քան 100…

8 hours ago

Ռեալիզմը իրավունքից հրաժարում չէ․ դա իրավունքը պահելու գործնական միջոց է

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահԱրման Բաբաջանյանը գրել է. Նախօրեին եմ վերադարձել Մյունխենից․ մասնակցում էի Մյունխենի անվտանգության…

11 hours ago

Վրաստանը հերքում է ՌԴ-ի հետ երկաթուղային կապի շուրջ քննարկումները

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին Ռուսաստանի հետ չի վարել բանակցություններ ոչ դիվանագիտական…

12 hours ago

Հրայր Թովմասյանը մեղավոր է ճանաչվել. լիազորությունները դադարեցվել են

Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ: Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են նրա վերաբերյալ մեղադրական դատավճռի…

12 hours ago

Ֆրանսահայերը կոչ են անում դադարեցնել եկեղեցու դեմ արշավը

Հայ եկեղեցու գերագույն առաջնորդի և հոգևորականության դեմ քաղաքական բնույթի արշավն անթույլատրելիորեն խախտում է հայ ազգային…

12 hours ago

Մարդկանց մոտ հոսանքի վճարները 3,000-5,000 դրամով պակասել են. ՀԾԿՀ նախագահ

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մանուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Այն պահից, երբ ժամանակավոր կառավարման է…

12 hours ago