

«Հայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր։ Դրանք կօգնեն վերակառուցել և հզորացնել Հայաստանի տնտեսական ներուժը, կմեծացնեն տնտեսական և հաղորդակցային կարողությունները, նոր թափ կհաղորդեն մեր տնտեսական զարգացմանը, էապես կմեծացնեն մեր երկրի տարածաշրջանային դերակատարումը և մեր տնտեսական ու ազգային անվտանգության աստիճանը»,-խոսելով «առաջրկ Հայաստանին» նախագծի մասին՝ նշել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը։
Նա մանրամասնում է.
««Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը ներկայացնում է Մեգանախագծեր Հայաստանի համար
Մեգանախանագծերը թույլ են տալիս ստեղծել նոր կարողություններ, բարձրացնել երկրի տնտեսական դինամիզմը, բեկում մտցնել երկրի տնտեսական կյանքում, ստեղծել նոր ավելացված արժեք՝ ապահովելով բարեկեցության նոր մակարդակ։
Խոշոր ենթակառուցվածքային նախագծերը կարող են Հայաստանի համար ապահովել.
Հիմնական նախագծեր.
Ռազմավարական նպատակը՝ Հայաստանը դարձնել Պարսից ծոց-Սև ծով ժամանակակից միջանցք.
Թեթևացնել Երևանի գերբեռնվածությունը, զարգացնել մարզերը և բարելավել քաղաքային միջավայրի որակը.
· Պետական հաստատությունների տեղափոխում այլ քաղաքներ,
· Երևանի մետրոյի նոր գծեր,
· Երևանից դեպի Էջմիածին և օդանավակայան տանող արագընթաց երկաթուղի,
· Դիլիջանի զարգացում. կրթական, մշակութային, զբոսաշրջային և բնապահպանական լուծումներ,
· Ուրարտու-Էրեբունի նոր համալիրը Երևանում,
· Անիի պատմամշակութային կլաստեր ։
«Հատիս» նախագիծն այս շարքում առանձնահատուկ տեղ ունի՝ համատեղելով քաղաքակրթական, հասարակական և տնտեսական նշանակությունները։ Այն ներառում է, մասնավորապես, Քրիստոսի արձանի կառուցումը, որը բերելու է այդ տարածշրջանում տնտեսական կյանքի կտրուկ աշխուժացմանը։ Նախագծի գաղափարաբանությունը հիմնված է «ճանաչում, վերածնունդ, հպարտություն» առանցքային ուղերձների վրա։
Նոր հուշարձանային համալիրի ստեղծմանը մասնակցությունը վերածվում է սոցիալական ստեղծագործականության և նախաձեռնողականության ձևի՝ ներգրավելով անհատների, համայնքների, կազմակերպությունների և բիզնեսի լայն շրջանակ։ Սա սոցիալական մոբիլիզացիայի ձև է, որը կառուցված է ոչ թե հակադրության, այլ՝ համատեղ ստեղծագործության վրա։
Մեգանախագծերի արդյունավետ նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ պայմանները
Մեգանախագծերը կարող են կառուցել դիմադրողականություն, ստեղծել նոր տնտեսական մասշտաբ, ամրապնդել երկրի դիրքերը և բացել ապագա զարգացման ուղիներ: Դրանք դառնում են նոր դիվանագիտության, ներդրումների և ազգային ինքնագնահատականի հիմք, որը կվերափոխի Հայաստանն առաջիկա տասնամյակների ընթացքում»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Խաղաղության խորհրդի և ՄԱԿ-ի համագործակցության մասին՝ նշելով, որ որոշակի…
Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) շրջանակներում իրականացրած նախագծերը։ Անցնող տարվա ընթացքում…
ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը․ «Իշխանությունը հատեց ևս մեկ կարմիր գիծ՝ քրեական հետապնդում հարուցելով…
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հանդես է եկել հայտարարությամբ. «Այսօր իմացանք, որ Ռուբեն Վարդանյանը՝ սիրելի ամուսին, հայր,…
«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը գրել է. «Բաքվի բեմադրված «դատավարության» ընթացքում հնչեց հերթական կանխորոշված…
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի ռազմական դատարանում շարունակվող շինծու գործով դատապարտվել է 20 տարվա…