

ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը․
«Իշխանությունը հատեց ևս մեկ կարմիր գիծ՝ քրեական հետապնդում հարուցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ և խափանման միջոց ընտրելով երկրից բացակայելու արգելքը։
Ամեն մի կարմիր գիծ հատելով՝ այս իշխանությունը հարվածում է մեր պետությանն ու մեր ապագային։
Այս ամենը սկսվեց բանակը «մաքրելու» թեզից․ թուլացնելով ու քայքայելով բանակը՝ հնարավորություն տվեց հակառակորդին հարձակվելու։
Հետո եկավ դատարանները «մաքրելու» թեզը․ քայքայեց դատական համակարգը, տարիների ընթացքում դատարանների քիչ թե շատ ձեռք բերած անկախությունն ու օրենքով առաջնորդվելու առաքելությունը։
Այժմ «մաքրում» է եկեղեցին՝ հեռանկարում ցանկանալով քայքայել մեր ժողովրդի հոգևոր, 1700-ամյա ձողը՝ Հայ Առաքելական Եկեղեցին։
Հաջորդ կարմիր գիծը, որը հատելու է այս իշխանությունը, լինելու է յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու ընտանիքը։ Այստեղ էլ է ցանկանալու «մաքրություն» մտցնել՝ վերջնականապես քայքայելով հայ ժողովրդին ու մեր պետությունը։
Ինչքա՞ն կարող ենք հանդուժել»։
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Լևոն Քոչարյանի հրապարակմանը, գրել է․ «Մարդու սիրտ ա…
«Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքն այնքան անթաքույց է, այնքան բացահայտ են ԵՄ-ն և ԱՄՆ խառնվում…
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Օրեր առաջ Դատարանի ոչ որավաչափ որոշումներով «Իզմիրլյան»…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատռնից հայտնում են, որ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպել է ՀՀ…
Արտասահմանյան գործընկերների կողմից ամերիկյան զենքի պատվերների ընդհանուր ծավալը հասել է 900 միլիարդ դոլարի, սակայն դաշնակիցներն…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Խաղաղության խորհրդի և ՄԱԿ-ի համագործակցության մասին՝ նշելով, որ որոշակի…