Լրահոս 24/7

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հանդես է եկել հայտարարությամբ. «Այսօր իմացանք, որ Ռուբեն Վարդանյանը՝ սիրելի ամուսին, հայր, եղբայր և պապ, դատապարտվել է քսան տարվա ազատազրկման։


Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սրասափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի։ Դեռևս 874 օր առաջ՝ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած, ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։


Ռուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում՝ իրավական պաշտպանության, միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից, դատավարությանն անկախ լրատվամիջոցների մասնակցությունից: Լսումներն անցկացվել են փակ դռների հետևում և այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքով և, նույնիսկ ադրբեջանական օրենքներով, արդար դատաքննության չափանիշների հետ։
Չնայած Ռուբենի՝ որպես հումանիստի, բարեգործի և սոցիալական ձեռներեցի հեղինակությունը վարկաբեկելու փորձերին, կառավարությունների, քաղաքացիական հասարակության առաջնորդների և միջազգային մասնագետների աջակցությունն ուժ և հույս են հաղորդում մեր ընտանիքին։


Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ռուբենին կամ նրա հետ առնչություն են ունեցել, հասկանում են նրա դեմ առաջադրված մեղադրանքների անհեթեթությունն ու անհիմն լինելը։
Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն։ Մենք շարունակելու ենք նրա և մյուս հայ բանտարկյալների ազատ արձակմանն ուղղված մեր ջանքերը։ Կոչ ենք անում միջազգային առաջնորդներին, միջազգային իրավունքին համահունչ, ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները նրանց ազատությունն ապահովելու և իրավունքները պաշտպանելու համար»:

Թիվ 1

Recent Posts

Մի օր ձրի կաթ ա բաժանում, մի օր Արարատի հետ ֆոտոսեսիա անում. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Լևոն Քոչարյանի հրապարակմանը, գրել է․ «Մարդու սիրտ ա…

1 second ago

Առաջիկա ընտրությունները կեղծվում են դեռևս չսկսված. Աշոտյան

«Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքն այնքան անթաքույց է, այնքան բացահայտ են ԵՄ-ն և ԱՄՆ խառնվում…

32 minutes ago

Չարչյանի և Նալբանդյանի աշխատասենյակներում խուզարկությունների որոշումները բողոքարկվել են․ փաստաբան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Օրեր առաջ Դատարանի ոչ որավաչափ որոշումներով «Իզմիրլյան»…

46 minutes ago

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատռնից հայտնում են, որ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպել է ՀՀ…

1 hour ago

ԱՄՆ-ն դաշնակիցներից ստացել է 900 միլիարդ դոլարի սպառազինության պատվեր

Արտասահմանյան գործընկերների կողմից ամերիկյան զենքի պատվերների ընդհանուր ծավալը հասել է 900 միլիարդ դոլարի, սակայն դաշնակիցներն…

2 hours ago

Խաղաղության խորհուրդը որոշակի դեպքերում կհամագործակցի ՄԱԿ-ի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Խաղաղության խորհրդի և ՄԱԿ-ի համագործակցության մասին՝ նշելով, որ որոշակի…

2 hours ago